Տղայիս ծնվելուց հետո ես ամեն օր լսում էի այս խոսքերը․․․Դրանք ինձ համար աղոթք են դարձել։Աշխատանքից տուն վերադառնա-
լով՝ նա նախ գնում էր ձեռքերը լվանալու, ապա շտապում էր երեխայի մոտ։ Անտեսելով դրված սեղանն ու թարմ թերթը։ Այդ ժամա-
նակ ես երկրորդ անգամ սիրահարվեցի ամուսնուս։
«Մայրիկը պետք է հանգստանա», — ասում էր նա գիշերը վեր կենալով և բարուրը փոխելով : Նա համբերատար սպասում էր, մինչև
որ որդին կշտանա, և զգուշորեն տեղափոխում էր օրորոցի մեջ։«Մայրիկը պետք է հանգստանա», — ասում էր նա՝ կերակրելով փոք
րիկին գդալով:
«Մայրիկը պետք է հանգստանա», — ասում էր մեկ տարեկան որդուն երեկոյան զբոսանքի տանելիս՝ ինձ հնարավորություն տալով
ժամանակ անցկացնել լռության մեջ։«Մայրիկը պետք է հանգստանա», — շշնջում էր նա խորամանկ ժպտացող որդուն և պատմում
էր նրա սիրելի հեքիաթը :
«Մայրիկը պետք է հանգստանա», — նա ստուգում էր դասերը՝ բացատրելով որդուն անհասկանալի բաները:«Մայրիկը պետք է հան
գստանա», — շշնջաց նա մեր որդու ականջին, երբ նա վերադարձավ ավարտական երեկոյից հետո:Այս խոսքերն լսելուն պես անբա-
ցատրելի մի քնքշանքով էր լցվում հոգիս :
Երջանկության արցունքները հոսում էին աչքերիցս, երբ լսում էի այդքան թանկ դարձած խոսքերը :Հետո ես ավելի ուժգին սկսեցի
սիրել ամուսնուս, երբ մայր բառը փոխվեց տատիկով։«Տատիկը պետք է հանգստանա», — ասաց նա, երբ ես օրորում էի թոռնիկիս :
Արցունքները գլորվեցին աչքերիցս :Նա այլևս մեզ հետ չէ, բայց նրա «մայրիկը, տատիկը պետք է հանգստանա» խոսքերը կենդանի
են…