Տարեց տղամարդը տարիներ շարունակ թղթեր ու շշեր հավաքելով էր զբաղվում․․․Միայն, թե իմանաք, թե ինչու համար էր նա անում
դա։Մարդիկ ուղղակի չէին հավատում աչքերին, երբ իմացան, թե տարեց մարդն ինչի համար է ամեն օր թուղթ ու շիշ հավաքում․․․
Պարոն Ջոնի Ջենինգսը 86 տարեկան է, ու 1985 թվականից սկսած նա ամեն օր դրսից մնացորդներ է հավաքում, իսկ վերամշակու-
մից ստացած գումարը փոխանցում է տեղի մանկատներից մեկին։
Ջենինգսը հավաքել է մի քանի բեռնատար մեքենա տարատեսակ երկրորդ կարգի հումք, նաև անթիվ անվադաողեր։2016 թվակա-
նին նա կարողացել է օգնել մանկատանը՝ փոխանցելով շուրջ $400,000։ Այդ գումարը նա հավաքել է մոտ 32 տարի։ Դա շատ-շատ
մեծ քանակությամբ թուղթ ու ալյումինե շշեր հավաքելու արդյունք է։
Սա նրա կազմած ցանկն է․
- թուղթ վաճառվել է 401,280 ֆունտ ստերլինգի, 201 000 տոննա
- ալյումինե բանկաներ՝ 51,565 հատ, ինչը կզամել է 32,040՝ 32 տարում
- Բացի այդ, նա հավաքել է նաև թղթի այնպիսի քանակություն, որն օգնել է փրկել 24 հա ծառ։
Քաղաքի բնակիչները հաճախ են տեսնում Ջենինգսին երկուշաբթիից-ուրբաթ։ Նա շրջում է գրեթե ամենուր․ սկզբում գնում է մեծ
ձեռնարկությունների, եկեղեցիների մոտ, որտեղ հիմնականում շատ թուղթ է լինում։ Հավաքելով հումքը՝ գնում է տուն, ամբողջը
լցնում բեռնատարի մեջ, ավելացնում է նաև այն ամենը, ինչ իր բացակայության ընթացքում բերել ու թողել են տարբեր մարդիկ։
Զարմանալին այն է, որ տղամարդը լիարժեք առողջ չէ․ նա ունեցել է 2 միկրո-ինսուլտ, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց գրեթե
անմիջապես հետո սկսել է աշխատել։ Նա ասում է, որ քանի դեռ շնչում է, պիտի զբաղվի իր գործով։Նման մարդիկ, ցավոք, շատ քիչ
են։ Երիտասարդ սերունդները պիտի օրինակ վերցնեն նրանից։
-Կյանքի իմաստը՝ քո տաղանդը, նշանակությունը գտնելն է։ Կյանքի նպատակը այն է, որ տաս, — սա մեծահոգի մարդու սիրելի ցի-
տատն է, ու իհարկե, նա ապրում է հենց այդ սկզբունքով։