Վերջերս միջին տարիքի մի կին ուզում էր վիրավորել փոքրիկ երեխային՝ նրա հոր մասնագիտության պատճառով, չդիմացա, միջամտեցի․․․

Վերջերս միջին տարիքի մի կին ուզում էր վիրավորել փոքրիկ երեխային՝ նրա հոր մասնագիտության պատճառով, չդիմացա, միջա-
մտեցի․․․Օրեր առաջ մտել էի բանկ,որտեղ մի անկյունում դրված էր մանկական սեղան՝ թղթերով, մատիտներով,նաև գրատախտակ,
որպեսզի երեխաները ծնողներին սպասելիս չձանձրանան։

Իմ 6-ամյա դուստրը մոտեցավ սեղանիկին, այնտեղ ևս երկու աղջիկ երեխաներ կային։ Բոլորը կլանված նկարում էին, երբ երեխա-
ներից մեկի մայրն ասաց․

-Այս ինչ նկարչուհիներ են․․․ Տաղանդավոր, գեղեցիկ․․․ Հաստատ պրոֆեսիոնալ նկարչուհի եք դառնալու։

Այդ պահին փոքրիկ աղջնակը հպարտ բարձրացրեց գլուխն ու նայելով կնոջը՝ ասաց․

-Իմ հայրիկն իսկական նկարիչ է։

Կինը ժպտաց ու հարցրեց․

-Իսկ ի՞նչ նկարիչ է հայրդ, որտե՞ղ է աշխատում։

-Իմ հայրիկը տատու-նկարիչ է։

Մի ակնթարթում այդ կնոջ դեմքը փոխվեց․․․ Աչքերը, բերանը կարծես ծռվեցին, հայացքը լցվեց ծաղրանքով թե զզվանքով։ Նա բա-
ցեց բերանն ու սկսեց․

-Քո հայրիկի գործը այնքան էլ․․․

-Այնքան էլ հեշտ գործ չէ․․․ -միջամտեցի ես՝ նայելով ուղիղ կնոջ աչքերին, որպեսզի հասկանա, որ լռելու ժամանակն է։ Մի՞թե կարելի
է երեխային ասել, որ իր հայրը արժանի մասնագիտություն չունի, անգամ եթե դա այդպես լիներ։

-Քո հոր գործը դժվար ու պատասխանատու է,քանի որ թղթի վրա նկարածը կարող ես գցել աղբը, իսկ այն, ինչ պատկերված է մարմ-
նին, հավերժ մնում է մարդու հետ։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, թե ինչ կլինի, եթե ոչ տաղանադավոր մարդ զբաղվի դաջ
վածքներով։ Կարծում եմ, քո հայրն իսկապես տաղանդավոր նկարիչ է։

Երեխայի տրամադրությունն այնքան լավացավ իմ խոսքերից հետո։ Նա գոհ ու ուրախ շարունակեց նկարչություն անել։Հիմա ինձ մի
հարց է տանջում․ մի՞թե կողմնակի մարդիկ ուրիշի կյանքին, այն էլ երեխաների ներկայությամբ միջամտելու, գնահատականներ տա-
լու իրավունք ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика