Վերջերս այգում մի տարեց տղամարդու հանդիպեցի, նստարանին լստած լալիս էր․ Մոտեցա հարցրեցի պատճառը, բայց չկարողացա մինչև վերջ լսել․․․Նյարդերս տեղի տվեցին

Վերջերս այգում մի տարեց տղամարդու հանդիպեցի, նստարանին լստած լալիս էր․ Մոտեցա հարցրեցի պատճառը, բայց չկարողա-
ցա մինչև վերջ լսել․․․Նյարդերս տեղի տվեցին։Երբ այսօր աշխատավայրում ընդմիջման ժամանակ որոշեցի դուրս գալ, գնալ այգի ու
այնտեղ խմել սուրճս ու որևէ մի բան ուտել, նկատեցի մի տարեց մարդու։

Նա նստել էր ու բարձրաձայն արտասվում։ Կանգ առա, հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել։Նա ասաց․

-Ես ամուսնացած եմ, կինս 25 տարեկան է։ Նա ամեն առավոտ մերսում է ուսերս, իսկ հետո ինձ համար համեղ բլիթներ պատրաս-
տում, երշիկ կտրատում, թարմ մրգեր ու սուրճ դնում սեղանին։

-Հա, շատ լավ է, բայց ինչու՞ եք արտասվում։

Տղամարդը շարունակում էր․

-Հետո ցերեկը նա ինձ համար թարմ հավով ապուր է պատրաստում, իմ սիրելի կարկանդակները թխում, տունն է մաքրում։ Իսկ ճա-
շից հետո մենք միասին հեռուստացույցով դիտում ենք իմ սիրելի սպորտային ալիքը։

-Ախր ի՞նչ կա լացելու։

Տղամարդը արհամարհում էր իմ հարցը․

-Ընթրիքին կինս որևէ նրբաճաշակ ուտեստ է պատրաստում, նաև թույլ է տալիս մի բաժակ գինի խմել։ Իսկ վերջում ես վայելում եմ
նրա պատրաստած անգերազանցելի աղանդերը։

-Հա, ընտիր է․․․ Ինչու՞ եք արտասվում․․․ -նյարդերս արդեն տեղի էին տալիս։

Տարեց մարդը տխուր նայեց ինձ ու ասաց․

-Չեմ կարողանում հիշել, թե որտեղ եմ ապրում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика