Ստիպված էի ընտրել՝ կամ մայրս, կամ կինս․․․Չգիտեի, որ այս որոշմանս համար զղջալու են ամբողջ կյանքի ընթացքում։Կարո՞ղ եմ
ինձ արժանի որդի համարել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ: Ծերանոցի շեմին՝ ես ցավ էի ապրում, երբ իմ ծեր մայրը կանգ-
նած էր պատուհանի մոտ: Ժամանակին կնոջս հետ հարմարավետ կյանք ընտրեցի, իսկ մայրիկիս վտարեցի, հիմա ես տառապում եմ
իմ արարքի պատճառով:Ինչպե՞ս կարողացա այդպես վարվել իմ սեփական մոր հետ:Երեխա ժամանակ կորցրեցի հայրիկիս,նա շուտ
հեռացավ մեզանից, իսկ մայրս՝ նոր կյանք սկսելու փոխարեն, ընտրեց ինձ:
Նա դեռ երիտասարդ էր և գեղեցիկ, բայց ես էի հիմնական խնդիրը: Նրան ամուսնության առաջարկ արեցին, միայն թե նա պետք է
լքեր ինձ: Բայց նա երբեք չէր համարձակվում մտածել ինձ լքելու մասին:Մերժելով բոլոր առաջարկները՝ նա աշխատանք էր փնտրում
իր մասնագիտությամբ, նա հրուշակագործ էր: Հաճախ ստիպված էր լինում 2 հերթափոխով աշխատել` վճարելու մեր բնակարանա-
յին, կենցաղային ծախսերը և ուսմանս վճարը:Խմորի հետ անընդհատ աշխատելուց նա միշտ ուռած ու կարմիր ձեռքեր ուներ, բայց
երբեք չէր բողոքում:
Երբ նա գալիս էր ծանր հերթափոխից հետո, միացնում էր թեյնիկը և ինձ կերակրում թարմ թխած խմորեղեններով: Մայրիկը նայում
էր, թե ինչպես եմ ուտում, և միայն այն բանից հետո, երբ ես լիովին կշտանում էի, նա էր սկսում ուտել:Քիչ ուշ միայն հասկացա, որ
նա վախենում է ինձ սոված թողնել:Նրա սերն այնքան ուժեղ էր,որ նա զոհաբերվեց ինձ համար: Նա փոխարինեց ինձ համար ամբողջ
աշխարհը, իր նման մայրիկ ունենալով, ես հայրիկի կարիքը չունեի: Հիշում եմ, որ նա հաճախ էր կրկնում, որ երբեք չի ամուսնանա,
որպեսզի իր նոր ամուսինը չնեղացնի ինձ:
Իմ մանկությունը համեմատաբար ուրախ էր, մայրս ամեն ինչ անում էր, չէր քնում, չէր ուտո ւմ, բայց երբեք չէր բողոքում: Ամեն ինչ
ավելի բարդացավ ավելի ուշ, երբ նրա գործարանը փակվեց, իսկ նրա մոտ մատների ար թրիտ առաջացավ: Ձեռքի յուրաքանչյուր
շարժում նրան աներևակայելի ցավ էր պատճառում, նա այլևս չէր կարող աշխատել:Այդ ժամանակ ես ավարտում էի միջնակարգ դպ
րոցը և աշխատում էի տեղական կրպակում կես դրույքով: Մաքրում էի, աղբը թափում, օգնում ապրանքները դասավորել, տեղափո
խել ծանր արկղեր, երբեմն էլ ստիպված էի կանգնել դրամարկղի մոտ: Այս աշխատանքի համար ես վարձատրվում էի մթերային ապ-
րանքներով, երբեմն էլ՝ մի քիչ գումարով:
Ես խնայում էի մորս դեղորայքի համար և միշտ փորձում էի հաճելի լուրերով ուրախացնել նրան: Կարմիր մեդալով դպրոցն ավար-
տելուց հետո դիմեցի հայտնի համալսարաններ: Պատասխանը եկավ բավականին արագ, ինձ ընդունեցին գրեթե բոլոր ուսումնա-
կան հաստատություններում: Այսպիսով, մայրս և ես տեղափոխվեցինք մի մեծ քաղաք:Կյանքը սկսեց աստիճանաբար բարելավվել,
դասերից հետո ես կես դրույքով աշխատում էի սրճարաններում և պահեստներում: Ես լավ վարձատրված էի, և բավականաչափ
փող կար սննդի, ծախսերի և կյանքի այլ ուրախությունների համար:
Հանրակացարանում ինձ սենյակ հատկացրին որպես լավագույն ուսանողներից մեկը,որտեղ ապրում էինք ես և մայրս:Ես նրան տա-
նում էի թանգարաններ, թատրոններ և կինոթատրոն, ցույց էի տալիս քաղաքը, լավ զգեստներ էի գնում և փորձում էի զվարճացնել
նրան:Ամեն ինչ հիանալի էր, մինչև ես չհանդիպեցի նրան: Չգիտեմ՝ նա իմ առաջին սե՞րն էր, թե՞ իմ ճակատագիրը կործանողը: Երբ
ես երկրորդ կուրսում էի, ես հանդիպեցի Լենային:
Ավելի ճիշտ, մեզ ծանոթացրեցին համադասարանցիները՝ քաղաքացի աղջիկ, խելացի ընտանիքից։Ընկերներս նախանձում էին, որ
ինձ հաջողվել է նվաճել նրա սիրտը: Ժամանակը թռավ, նրա հետ մեր հարաբերությունները զարգացան, և մի օր նա առաջարկեց
համատեղ կյանք սկսել: Դրան ես պատրաստ չէի, բայց նա սպառնաց բաժանվել, և ես ստիպված էի համաձայնվել:Նա չգիտեր մայ-
րիկիս, և ես չէի շտապում նրանց ծանոթացնել:
Ես ամաչում էի ներկայացնել մայրիկիս, ծանր կյանքով ապրած կինը և խելացի թավջութակահարների ընտանիքը, նրա մայրն ակն
հայտորեն ավելի լավ տեսք ուներ: Դա սխալ էր, բայց ես ոչինչ չէի կա րող անել: Անհրաժեշտ էր խոսել մայրիկիս հետ: Ես հիանալի
հասկանում էի, թե ինչ եմ ասելու, հասկանում էի, որ մտադիր եմ մայրիկիս փողոցում թողնել: Ես սովորականի պես զրույց սկսեցի,
այնուհետև անցա բուն թեմային.
-Մայրիկ, ես հանդիպել եմ մի աղջկա, և մենք պատրաստվում ենք միասին ապրել:
-Որդիս, ես շատ ուրախ եմ քեզ համար: Դու հիանալի որոշում ես կայացրել: Ե՞րբ ես մեզ ծանոթացնելու:
-Ոչ այս անգամ. Մայրիկ, իսկ որտե՞ղ ես ապրելու դու:
-Ես … ես … կվերադառնամ մեր հայրենի երկիրը և կապրեմ մեր հարևան Կարինեի հետ: Մի անհանգստացիր:
-Բայց ինչքա՞ն կարելի է այնտեղ ապրել: Եվ դա հավանաբար անվճար չի՞ լինի:
-Մորաքույրդ միայնակ է ապրում և հարևանի կարիք ունի: Փող պետք չէ, տղաս: Ավելի լավ է քեզ համար ինչ-որ բան խնայիր և գնիր,
լավ կեր, ծախսիր ընկերուհուդ վրա: Հենց աշխատանք գտնեմ, կփորձեմ գումար ուղարկել քեզ:
-Լավ, մայրիկ, ուրեմն քեզ ճանապարհեմ վա՞ղը:
-Վաղը, տղաս: Վաղը։ Պառկիր քնելու:
Մորս աչքերում նկատեցի մի անցողիկ ցավ,որը նա չէր կարող թաքցնել:Նա հստակ փորձում էր թաքցնել ցավն ու արցունքները՝ փոր
ձելով չնեղացնել ինձ: Հասկանում էի, որ վերջին ստոր մարդու պես եմ գործում: Ես մորս ուղարկեցի անծանոթ ինչ-որ տեղ, առանց
փողի, առանց ապաստանի, արթրիտով հիվանդ: Ինչպե՞ս է նա գոյատևելու: Ես հիանալի տեղյակ էի, որ մորաքույրս չի սիրում մարդ-
կանց և դժվար թե համաձայնի ապրել նրա հետ: Բայց ես պարզապես ուզում էի հնարավորինս արագ ազատվել նրանից: Սերը փա-
կել էր աչքերս: Ես գնացի քնելու.
Առավոտյան մայրս չարթնացրեց ինձ: Ես սովոր էի, որ մայրիկս ամեն օր նախ աճաշից առաջ արթնացնում է ինձ: Բացելով աչքերս`
ես հասկացա, որ նա այլևս չկա: Մայրիկը գնաց ու չի վերադառնա: Նրա իրերը պահարանում չէին, կոշիկները մուտքի մոտ էին, իսկ
ներքնակը կոկիկ հավաքված: Նա սեղանին գրություն էր թողել.
«Որդիս, մի անհանգստացիր իմ մասին, ես լավ կլինեմ: Ես նույնիսկ չէի նկատում, թե ինչպես ես հասունացել: Գիտեմ, որ դու ամա-
չում ես ինձանից, ես հասկանում եմ քեզ: Ասա ընկերուհուդ, որ դու մայր չունես, այդ դեպքում քեզ հարկավոր չի լինի ինձ ներկայաց
նել: Սիրելիս, մաղթում եմ քեզ երջանկություն և սեր: Եղիր երջանիկ որդիս, երբեք մի կրկնիր իմ ճակատագիրը: Եթե երբեւէ օգնութ-
յան կարիք ունենաք կամ ինչ-որ բան պատահի, կապվիր մորաքրոջդ հետ: Ես այնտեղ կլինեմ »:
Կարդացածիցս աչքերս արցունքով լցվեցին, ինձ մոտ ահավոր զգացողություն էր: Ես սկսեցի կարոտել մայրիկիս, գիտեի, որ նա փո-
ղոցում է մնացել, անօթևան, անօգնական և ամբողջովին հիվանդ: Բայց ոչինչ չէի կարող ետ բերել․․․իմ Լենկան արդեն պատրաստ
էր տեղափոխվել ինձ մոտ:Այսպիսով, ես և Լենան միասին ապրեցինք, շատ շուտով մենք ամուսնացանք: Սկզբում ուզում էի մայրի-
կիս հարսանիքին հրավիրել, բայց միտքս փոխվեց, նա ինքն էր առաջարկել, որ չասեմ իր գոյության մասին:
Ես հենց դա էլ արեցի: Այդ դեպքից հետո ես չփորձեցի փնտրել նրան, անընդհատ տարատեսակ բաներ էին առաջ գալիս, և ես պար-
զապես նրա համար ժամանակ չունեի: Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ես հասկացա, թե ինչ է ծնող լինելը: Ես Լենային պատմե-
ցի ամեն ինչ մայրիկիս և նրա հետ արածի մասին:
-Իսկ հիմա ի՞նչ է, ուզում ես գտնե՞լ նրան-,հարցրեց Լենան կատաղի ձայնով.
-Ոչ, Լենա: Ես պարզապես ուզում էի իմանալ` արդյոք նրա մոտ ամեն ինչ լավ է, և վերջ:
-Իսկ միգուցե մայրիկիդ տու՞ն էլ բերես:Որտեղից ես պետք է իմանամ,թե որտեղ է նա թափառել այսքան տարի և ինչպիսի հիվանդու-
թյուններ է նա բերելու մեր տուն: Մտածիր քո երեխայի մասին, նա նորածին է, և նրա համար վտանգավոր է օտարների հետ լինելը:
-Նա օտար չէ, այլ իր տատիկը: Լենա ասա այն, ինչ ուզում ես, բայց ես պետք է համոզվեմ, որ նա իրեն լավ է զգում:
Մի քանի շաբաթ որոնումներից հետո պարզվեց, որ մորաքույրս մեր քաղաք տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է, և մայ
րս չէր կարողացել գնալ նրա մոտ: Ես հարցեր տվեցի մեր բոլոր հարևաններին, բայց ոչ ոք նրան չէր տեսել: Վշտից ու կարոտից ես
գնացի մեր գետի մոտ, որտեղ մայրս ինձ սովորեցրել է լողալ, մոտակայքում ծառ էր աճել, և մենք նրա հետ թռչնանոց էինք կառուցել:
Թռչնանոցը ստուգելուց հետո ես գտա ճմրթված ու հին նամակ, ես անմիջապես հասկացա, որ դա իմ մորից է: Նա գրել էր հետևյալը.
«Որդյակ, եթե կարդում ես այս նամակը, նշանակում է, որ դու դեռ իմ կարիքն ունես, և ինձ ես փնտրում: Հուսով եմ՝ լավ ես և ինձ ես
փնտրում՝ համոզվելու համար, որ լավ եմ: Մի անհանգստացիր ինձ համար, ես ապրում եմ ծերանոցում, որը գտնվում է քո համալսա-
րանից երկու փողոց հեռու: Ես հաճախ էի տեսնում քեզ, դու երջանիկ էիր և ես չէի ուզում անհանգստացնել քեզ »:
Ես բարձրացա և նստեցի մեքենան: Եվ չէի կարող պատկերացնել, որ այս ամբողջ ընթացքում նա կողքիս է եղել: «Հույս» անունով
ծերանոցում ինձ տեղեկացրին, որ մայրս իրենց մոտ է,որ նրան գտել են ձմռանը՝ փողոցում գումար մուրալիս:Լսածիցս ես սարսափե-
ցի, մայրս գումա՞ր է մուրացել, այն էլ ձմռա՞նը: Որտե՞ղ եմ եղել ես այս ամբողջ ընթացքում: Նույն հարցերն ինձ տվեց նաև մի բուժ-
քույր, որն աշխատում էր այնտեղ, և ես չէի կարողանում գտնել պատասխանները: Այսքան տարի անց ես հույս ունեի, որ մայրս ինձ
կների․․․ երբ ես բացեցի նրա սենյակի դուռը, շատ զարմացա: Նա ծերացել էր, ցնցոտիներ էր հագնել և նույնիսկ ինձ վրա ուշադրու-
թյուն չէր դարձնում:
-Մայրիկ: Մայրիկ, ես եմ։
Արցունքները թույլ չէին տալիս արտասանել այն ամենը, ինչ պահում էի հոգուս մեջ:Ամոթ էր նայել նրա աչքերին:Նա նույնպես լացում
էր և շոյում գլուխս:
-Իմ սիրելի որդի: Դու գտար ինձ. Ես սպասում էի քեզ, սպասում էի և հավատում էի, որ կգտնես ինձ:
-Մայրիկ, արի գնանք տուն։
-Տու՞ն։ Բայց ես տուն չունեմ։
-Մայրիկ դու տուն ունես: Դու թոռնուհի ունես, և ես քեզ կծանոթացնեմ նրա հետ։
Մենք գնացինք մեր տուն, և ես ափսոսում էի, որ նախապես չէի խոսել Լենայի հետ: Նա նույնիսկ չբարևեց մորս, սկսեց բղավել և մե-
ղադրել հենց շեմին և խնդրեց մայրիկիս հեռանալ:
-Ի՞նչ ես անում այստեղ։ Ո՞վ ես դու։ Նա մայր չունի, մայրը երաժիշտ էր և մահացել է հյուրախաղերի ժամանակ ջրհեղեղից:
Իմ խեղճ մայրիկ, որքան դաժան էի ես: Չկարողանալով զսպել զայրույթս՝ ապտակեցի Լենային և ասացի, որ բաժանվում եմ նրանից:
Նա անմիջապես սպառնաց, որ ես չեմ տեսնի մեր դստերը,բայց ինձ այլևս չէր հետաքրքրում: Ես չէի կարող ինձ ներել այն ամենի հա-
մար, ինչ արել եմ այն մարդու հանդեպ, ով ինձ ավելի շատ էր սիրում: Ընդամենը մի քանի րոպեն կարող է ընդմիշտ փոխել մարդու
կյանքը․պարզապես մի քանի րոպեյվա վիճաբանությունից հետո չէի էլ նկատել, թե ինչպես է մայրս հեռացել:Մուտքից դուրս ցատկե-
լով՝ ես խելագարի պես նրան էի փնտրում, սիրտս բաբախում էր շատ արագ:
Հանկարծ նկատեցի փողոցի մեջտեղում հավաքված մի խումբ մարդկանց,իսկ գետնին մայրս էր ընկած՝ հավանաբար ավտովթար էր
եղել․․․Սա իմ պատիժն է, և ես պետք է դրանով ապրեմ: Աշխարհում ոչ մի սեր չի կարող փոխարինել մոր սիրուն: Քեզ ոչ ոք երբեք չի
սիրի ավելի շատ, քան քո մայրը: Ոչ ոք մտովի չի զոհի իր կյանքը քեզ համար, քո մորից բացի:
Մեղքով ու ցավով եմ ես ապրում ամեն օրս: Ինձ ոչ մի բան պետք չէ և ոչ մեկի պետք չեմ, ինձ համար իմաստ չունի շարունակել շնչե-
լը, հոգու մեջ այդպիսի ծանրությամբ անհնար է ապրել:Եթե Դուք երբևէ մտածել եք Ձեր մայրերի մասին, հիշեք, որ հարաբերություն-
ներն ու ամուսնությունը փոփոխական և փոխարինելի բան են, բայց միայն մայրն է ընդունակ մեծ սեր ունենալ իր երեխայի հանդեպ:
Եթե Դուք հնարավորություն ունեք մայրիկ կանչելու, ապա Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդն եք:
Հոգ տարեք մայրերի, հայրերի, ծնողների մասին: Գնահատեք նրանց, քանի որ հետո արդեն ուշ կլինի և անօգուտ: Դուք ինքներդ չեք
կարողանա ներել Ձեզ: