Սկեսուրս ուղղակի զարմանալի կին է․․․Հիմա նույնիսկ չգիտեմ, թե ում եմ ավելի շատ սիրում՝ ամուսնուս թե նրա մորը։
-Դու,-դիմեց նա ինձ,-հավաքիր իրերդ, գնում ենք իմ տուն: Ես գործեր ունեմ, բայց երեկոյան կգամ տուն: Մի քանի ժամ միայնակ կմն
աս, իրարից էլ կհանգստանաք:
-Իսկ դու,-բարկացած ձայնով դիմեց ամուսնուս,-տանը մնա մենակ, եթե քո ընտանիքում նման սկանդալներ ես սարքում:
Եկա սկեսուրիս տուն: Վաննա ընդունեցի, համեղ ճաշեցի, պառկեցի բազմոցին և միացրեցի հեռուստացույցը:Վերադառնում է սկե-
սուրս: Նրա տոպրակի մեջ ինչ-որ բան է զնգզնգում: Մինչև գազօջախի մոտ կանգնած էի, տեսնեմ, բաժակների մեջ խմելու բան է լց
նում: Բայց ոչ սուրճ:
-Դե ինչ, խմենք տղամարդկանց կենացը, որ մեր արյունը քիչ խմեն,-ասաց սկեսուրս և խմեցինք: Կրկին լցրեց:
Մի ժամ անց մենք լավ տրամարդրությամբ նստած էինք, անեկդոտներ էինք պատմում և ծիծաղելի պատմություններ հիշում…Հիմա
նույնիսկ չգիտեմ, թե ում եմ ավելի շատ սիրում՝ ամուսնուս թե նրա մորը: