Սկեսուրս ինձ ու որդուս տանից դուրս հանեց․ Մտածեցի ամուսինս գործուղումից կվերադառնա և ամեն ինչ լավ կլինի, բայց․․․Նրա արարքից ուղղակի ցնցված եմ

Սկեսուրս ինձ ու որդուս տանից դուրս հանեց․ Մտածեցի ամուսինս գործուղումից կվերադառնա և ամեն ինչ լավ կլինի, բայց․․․Նրա
արարքից ուղղակի ցնցված եմ։Ինձ մի քանի տարի առաջ վռնդեցին տնից։ Ամուսնուս հեռախոսը անհասանելի էր, աշխատանքի ժա-
մանակ դժվար էր նրա հետ կապ հաստատել: Ես գնացի մորս մոտ: Մայրս առանձնապես գոհ չէր իմ ներկայությունից. նա ապրում էր
իր սիրելի որդու և կնոջ ու սիրելի թոռների հետ:

Ինձ թույլ տվեցին ապրել այդտեղ այն պայմանով,որ պետք է զբաղվեի տան գործերով:Ես գնալու այլ տեղ չունեի,ուստի համաձայնվե-
ցի: Հույսս ամուսնուս վերադարձն էր, հույս ունեի, որ կվերադառնա ու հոգ կտանի մեր մասին: Բայց նա չէր զանգում:Ես աշխատում
էի օրնիբուն, արթնանում էի առավոտյան ժամը 5 -ին՝ նախաճաշ պատրաստելու:հետո հավաքում էր, մաքրում, լվանում, արդուկում,
մինչև ուշ գիշեր: Ավելին, երեխայիս համար լաց լինելը խստիվ արգելված էր։ Բայց դուք չեք կարող դա բացատրել երեխային:

Ես նույնիսկ չէի կարող գրկել երեխայիս:Երբ նրան գրկում էի հանգստացնելու,լացի ձայնը կտրելու համար,մայրս ու եղբորս կինը ան-
միջապես խոժոռվում էին. Ի՞նչ է, ուրիշ գործ չունե՞ս, բացի երեխային քո գրկում պահելուց։Ես մայրական սիրտ ունեմ, բայց գիտեի,
եթե դեմ գնայի, մեզ էլ կքշեն այստեղից։ Ես իմացա, թե երբ է ժամանելու ամուսինս: Այդ օրը տղայիս վերցրի ու գնացի կայարան։

Ամուսինս իջավ կառքից, ես երջանկությունից նետվեցի նրա վզին, իսկ նա շրջվեց ու առանց որևէ բառ ասելու և նույնիսկ երեխային
նայելու հեռացավ։ Ես նստեցի կայարանում, չգիտեի, թե ինչ անեմ հետո։ Ես չհասկացա, թե ինչու ամուսինս ինչու այդպես վարվեց:
Ես ու փոքրիկս ոչ ոքի պետք չէինք: ՈՒ՞ր գնանք, մայրիկի՞ս տուն: Մայրս միշտ սիրել է եղբորս, իսկ իմ նկատմամբ եղել էսառը ու ան
տարբեր: Ես թափառում էի քաղաքում:

Մի քանի ժամ հետո ինձ զանգահարեց ամուսնուս տատիկը.- Արի, ես ամեն ինչ գիտեմ։ Ես կօգնեմ ինչով կարող եմ։ Ես գնացի նրա
մոտ, կարծես թեւեր առած լինեի: Սկեսուրիս սկեսուրն ինձ պատմեց իր թոռան սառնասրտության պատճառների մասին։

-Մինչ դու սպասում էիր որդուդ ծնվելուն, սկեսուրդ որդուն համոզում էր որ դա իր երեխան չէ: Հիմա էլ մայրը ի պատիվ որդու վերադ
արձի խնջույք է կազմակերպել: Ես նրանց մոտից եմ գալիս: Այնտեղ իմացա քո մասին, սկեսուրդ որդուն պատմում էր, որ դու փախել
ես ուրիշ տղամարդու հետ: Բայց ես գիտեմ եղելությունը:

Ժամանակին սկեսուրդ իմ որդուն էր տրամադրում իմ դեմ: Դու կտեղափոխվես ինձ մոտ և կապրես ինձ հետ: Ես սիրով ընդունեցի
նրա առաջարկը: Նա իսկական մայր եղավ ինձ համար: Անցան տարիներ, որդիս մեծացավ ու մի օր էլ հանդիպեցի ամուսնուս.

-Ես տեսել եմ երեխայի լուսանկարը, նա կարծես իմ կրկնօրինակը լինի, ես համոզված եմ, որ նա իմ որդին է և ցանկանում եմ, որ իմ
որդին ապրի լիարժեք ընտանիքում: Լսելով նրան ես ծիծաղեցի,

-Իսկ որտե՞ղ էիր, երբ որդուդ դուրս էին անում տանից, որքան հեշտ հրաժարվեցիր որդուցդ այն ժամանակ, երբ նա քո կարիքն ամե-
նից շատ ուներ:

Նա խնդրեց թույլ տալ տեսնել երեխային:Ավելին հայտնեց, որ իր ողջ կարողությունը կտակել է որդուն:Մայրս իմանալով,որ իմ որդին
մեծ կարողություն ունի, հանկարծ սկսեց շատ սիրել որդուս,մեզանից պոկ չէր գալիս, պարզվեց, որ եղբայրս, որ մի ժամանակ որդուս
լակոտ էր անվանում, շա՜տ է սիրում որդուս:Ես բոլորին գրողի ծոցն ուղարկեցի ու շարունակեցի ապրել որդուս ու մեր սիրելի տատի-
կի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика