Սկեսուրս զարմանալի կին է, այժմ 42 տարեկան է, ամուսնացել է 19 տարեկանում․․․Ընդհանրապես չեմ հասկանում նրան։ Ժամանա
կին նա սպասել է իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են:Ունեցել են երկու որդի. ամուսինս՝ Գո-
ռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջանիկ ընտանիք:
Սկեսուրս՝ Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել: Աշխատանքի է տեղավորվել փոքր ընկերությունում,
իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է խոշոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկես ուրս նրանց միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց
ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն: Մայրը նրանց ասել էր, որ չի վճա րելու նրանց ուսման վարձը, որպիսի իր նման ամեն ինչի
ինքնուրույն հասնեն:Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տը-
վեց սկեսուրս և հարսանեկան ճանապարհորդության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.
–Մնացածը՝ ինքներդ:
Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և
կրկին անհետացավ: Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.
–Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ: Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս: Ես կարո-
ղացել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:
Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք:
Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է: