Ուսանողները շատ զարմացած էին, երբ դասախոսը խնդրեց լոլիկի վրա գրել նրանց անունները, ում իրենք ատում են…Ուսուցչի հա
նձնարարությունը ուղղակի հանճարեղ է…Ուսուսցիչը բոլորին խնդրեց մի տոպրակ լոլիկ բերել: Իսկ հետո ասաց աշակերտներին լո-
լիկ վերցնել ու վրան գրել այն մարդու անունը, ում իրենք ատում են: Այսինքն լոլիկների քանակը պիտի հավասար լիներ ատելի մարդ-
կանց քանակին:
Երբ աշակերտները ավարտեցին հանձնարարությունը, ուսուցիչն ասաց, որ վաղը իրենց հետ բերեն միայն անունով լոլիկները: Մյուս
օրը բոլորը լոլիկով տոպրակներ բռնած էին եկել. մեկի մոտ 3 լոլիկ կար,մյուսի մոտ՝ 6, ոմանց մոտ անգամ գերազանցում էր տասը: Ա-
շակերտները լոլիկներով տոպրակը երկու շաբաթվա ընթացքում պիտի ամենուր տանեին իրենց հետ:
Բայց դեռ չէր լրացել ժամանա-կը, երբ երեխաները սկսեցին գանգատվել,որ բանջարեղենը փչացել է,ծանր է, տհաճ հոտ է գալիս: Նը
րանք, ովքեր ավելի շատ լոլիկ էին կրում, բոլորից շատ էին բողոքում, քանի որ իրենց բեռը անտանելի էր դարձել:Ուսուցիչը հարցրեց
աշակերտներին.
-Ի՞նչ զգացիք այս շաբաթվա ընթացքում:
Երեխաները բողոքեցին ծանրությունից ու տհաճ հոտից:
-Դա շատ է նման նրան, թե ինչ եք կրում ձեր սրտում, երբ ձեզ դուր չեն գալիս որոշակի մարդիկ: Ատելությունը ձեզ անառողջ է դարձ
նում, ու դուք ատելությունը ձեզ հետ կրում եք ամենուր: Պատկերացրեք, եթե լոլիկի հոտին չդիմացաք 1 շաբաթ, ինչ է կատարվում
ձեր սրտի հետ, երբ տարիներ շարունակ ատելություն եք պահում դրա մեջ:
Սիրտը՝ չքնաղ այգի է, որը մաքրման ու խնամքի կարիք ունի: Ներեք ու բաց թողեք նրանց, ովքեր ձեզ նեղացրել կամ բարկացրել են:
Այդպես սրտում ավելի դրական ու բարի երևույթների համար տեղ կազատեք: