Շատերը հարազատ թոռներից են հրաժարվում, իսկ սկեսուրս մեծացնում է ամուսնուս նախկին կնոջ 2-րդ ամուսնությունից ծնված երեխային, իսկ ամուսինս․․․

Շատերը հարազատ թոռներից են հրաժարվում, իսկ սկեսուրս մեծացնում է ամուսնուս նախկին կնոջ 2-րդ ամուսնությունից ծնված
երեխային, իսկ ամուսինս․․․Սկեսուրս հետաքրքիր կին է, բայց հստակ հոգեբանական խնդիրով: Նա այնքան է կապված ամուսնուս
առաջին ամուսնությունից աղջկա հետ, որ նրան ավելի շուտ իր դուստրն է համարում։ Ամուսինս նրա միակ զավակն է: Այժմ աղջիկը
12 տարեկան է։

Նրա ծնողները ամուսնալուծվել են նրա ծնվելուց մի քանի տարի անց (նա ծնվել է, երբ նրանք դեռ համալսարանում էին սովորում)։
Նախկին կինն արագորեն նոր ամուսին էր գտել և ամուսնալուծությունից ամիսներ անց ունեցավ ևս մեկ դուստր։ Ամուսնալուծութ-
յունից հետո սկեսուրս, ըստ էության, ինքն է վերցրել ամուսնուս դստեր խնամքը, իսկ նախկին կինը դրան դեմ չէր:

Մեր հարսանիքից հետո տեղափոխվեցինք մեկ այլ քաղաք, որտեղ էլ ծնվեց մեր երեխան։ Ամիսը մեկ տեսնում ենք հարազատներին,
նրանց մոտ ամեն բան լավ էր։ Բայց վերջերս սկեսուրս կամ պատահմամբ, կամ միտումնավոր ասաց.

-Արմենը (երկրորդ դստեր հոր անունը) Մաշային (երկրորդ աղջկան) թողել է ինձ մոտ և հեռացել՝ առանց որևէ բան ասելու։

Ես ապշած էի։ Այսինքն սկեսուրս խնամում է նաև ամուսնուս նախկին կնոջ երկրորդ երեխային։ Ամուսինս հաստատ չգիտի, և այժմ
չգիտեմ ասեմ նրան, թե ամեն ինչ մնա այնպես ինչպես որ կա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика