Մորաքրոջս տղան արդեն շատ տարիներ ապրում է Գերմանիայում, մենք շատ մտերիմ էինք, և ահա վերջերս նա մեզ հյուր եկավ․․․
Ես ու կինս գնացինք նրան դիմավորելու: Եվ այդ ժամանակ ապրեցի կյանքիս ամենամեծ զարմանքը. նա իր համար գարեջուր վերց-
րեց և ասաց, որ ինքն իր փոխարեն կվճարի:
-Եթե ուզում եք, դուք նույնպես վերցրեք,- ասաց նա:
-Ոչ, շնորհակալ եմ, մեր տանն ամեն ինչ կա, ամեն ինչ նախ օրոք գնել և դրել ենք սառնարանը,- պատասխանեցի ես:
Ես չեմ ասում, որ նա պիտի վճարեր մեզ համար, բայց նրա փոխ արեն ես այդպես կանեի: Իսկական ժլատություն…Եկանք տուն, շփ-
վեցինք, հետո գնացինք հանգստանալու: Հաջորդ օրը ժլատության երկրորդ սերիան էր: Նա խանութ գնաց, առևտուր արեց իր հա-
մար, իսկ վաճառողուհին չվերադարձրեց 10 դրամ մանրը:
Նա պատմեց ինձ դրա մասին, իսկ ես փորձում էի բացատրել, որ դրանում արտառոց ոչ մի բան չկա:Մի օր անց էլ նրան չվերադարձ-
րեցին 20 դրամ, սակայն եղբայրս այս անգամ չլռեց և պահանջեց իր գումարը: Վաճառողուհին ներողություն խնդրեց իր «սարսափ-
ելի» արարքի համար:
-Դուք չգիտեք, թե ինչպես է պետք վարվել գումարի հետ: Ես, օրինակ, կարող անում եմ խնայել: Նույնիսկ դատարկ շշերն աղբը չեմ
գցում, հանձնում եմ դրանք և գումար վերցնում: Հենց դրա համար էլ տարեկան 2 անգամ կարող եմ գնալ հանգստանալու:
Այժմ հարց ունեմ. նա իրավացի է թե՞ ոչ: Գուցե այդ մենք ենք սխալ ապրում: