Մի օր տարեց տղամարդկանց դիմացով մոտ 15 տարեկան մի աղջիկ էր անցնում…

Մի օր տարեց տղամարդկանց դիմացով մոտ 15 տարեկան մի աղջիկ էր անցնում…Կովկասում ասում են.«Երբ սխալվում է տղամար-
դը, փչանում է ընտանիքը, սխալվում է կինը՝ փչանում է ամբողջ ազգը»:

Մի օր տարեց տղամարդկանց մոտով մի 15 տարեկան աղջիկ էր անցնում: Նա հարգալից ողջունեց նստածներին, իսկ տարեցները
գլխով արեցին: Միայն նրանցից մեկը կանգնեց ոտքի՝ ի նշան հարգանքի: Նրա ընկերները բարկացան՝ ասելով, որ այդ տարիքի հա-
րգված մարդը չպիտի կանգներ երիտասարդ աղջկան բարևելու համար:Տղամարդը բացատրեց.

-Ես ողջունում էի ոչ թե ուղղակի աղջկա, ես նրա մեջ տեսա ապագա մոր, օջախի կնոջ, որից կախված կլինի, թե ինչ սերունդ է դուրս
գալու նրա տնից, ու թե ինչ տեղ են նրանք զբաղեցնելու կյանքում: Իսկ թե այդ աղջիկը ինչպես կվարի կենցաղը, ինչպես կդաստիրա-
կի երեխաներին՝ կախված է նրա հանդեպ մեր վերաբերմունքից:

Իզուր չեն ասում, որ «Երբ սխալվում է տղամարդը, փչանում է ընտանիքը, սխալվում է կինը՝ փչանում է ամբողջ ազգը»: Անհնար է
չհամաձայնվելը:Ապագա նախագահներին, գիտնականներին, գրողներին ու առհասարակ բոլոր մարդկանց այս աշխարհ է բերում
կինը: Առաջին բարձրունքը, որ պիտի զգա երեխան, մոր հանդեպ սերն է: Հենց դրա միջոցով նա սովորում է սիրել մյուսներին, զգալ
ու հասկանալ աշխարհը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика