Մի քանի օր առաջ բանկոմատից գումար հանելիս քարտս կուլ տվեց․ Գլուխս կորցրեցի, մեկ էլ մի երիտասարդ մոտեցավ ու․․․
Ուզում էի բանկոմատից գումար հանեի, մեկ էլ բանկոմատը քարտս կուլ տվեցի : Խառնվեցի իրար, շփոթված կանգնել եմ : Ինձնից
հետո մի տարիքվ կին էր կանգնած, սկսեց մրթմրթալ : Բայց ես ինչ մեղավոր եմ : Հիմա չգիտեմ ինչ անեմ : Զանգում եմ թեժ գիծ, չեն
պատասխանում : Մտածում եմ, կարողա խակերների ձեռքի գործն ա :
Մեկ էլ մի ջահել տղա մոտիկացավ, ասեց ինչ ա էղել, ես էլ ասեցի, որ բանկոմատը քարտս կուլ ա տվել :Ինձ էլ վռազ փողա պետք : Ա-
սեց մի խառնվի իրար, հիմա ինչ ասեմ արա : Ընենց էլ գրական էր խոսում, քեֆս բերեց:Ասեց բանկոմատի կողմից «կուլ տված» բան
կային քարտը հեռացնելու համար պետք է 3-ից 5 րոպե սեղմած պահես «Չեղարկել» կոճակը:
Ձեռս թմրել էր, բայց ասեց պահի ոչինչ, ոչ մի դեպքում բաց չթողնես։Որոշ ժամանակ անց բանկոմատը հուշեց, որ գործարքը չեղարկ
վել ա : Առանց «Չեղարկել» կոճակը բաց թողնելու, էկրանին կամ համապատասխան կոճակի միջոցով սեղմեցի «Այո» տարբերակը
ու քարտս հետ ստացա :
Էնքան շնորհակալ եմ էդ ջահելից: Շատ շնորհքով ու քաղաքավարի էր, բա ինչ սիրուն էր խոսում, քեֆս էկավ: Երանի ըտենց ջահել-
ներ շատ լինեն: