Մի քանի բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ուտել քնելուց առաջ․․․Մի վտանգեք Ձեզ և Ձեր առողջությունը

Մի քանի բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ուտել քնելուց առաջ․․․Կա համատարած կարծիք, որ քնելուց առաջ առհասարակ ոչինչ չի
կարելի ուտել: Պատահում է, որ ընթրում եք քնելուց 3-4 ժամ առաջ և պառկելիս քաղց եք զգում: Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Ուտել
կարելի է, սակայն կա մի քանի մթերք, որոնց օգտագործումը ուշ ժամերին խիստ ցանկալի չէ:

1․ Միս, թռչնամի, ձուկ, ձու

Սպիտակուցային սնունդը բավականին երկար է մարսվում, մոտ 4-6 ժամ: Չի կարելի թույլ տալ, որ այն մնա ստամոքսում, քանի որ
արյան մեջ կներթափանցեն դրանից առաջացած տոքսիններ՝ դառնալով վատ ինքնազգացողության և հիվանդությունների պատ-
ճառ: Վերը նշված մթերքից կարելի է ուտել երեկոյան ժամը 6-7-ից ոչ ուշ:

2․ Լոբազգի

Ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքը դանդաղ է մարսվում: Բացի այդ նման մթերքի օգտագործումը քնելուց առաջ կարող է առաջացնել
ստամոքսի փքվածություն, նաև գազեր:

3․ Սուրճ, թեյ, կոլա, շոկոլադ

Սուրճի ու սև շոկոլադի մեջ պարունակվող կոֆեինը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը, իսկ դա նշանակում է, որ
քնի հետ կապված խնդիրներն ապահովված են: Իսկ ոչ լիարժեք քնելու դեպքում վատանում է իմունիտետը, դուք էլ հավաքում եք
ավելորդ քաշ:

4․Պոպկորն, չիպսեր, չորահաց, կրեկերներ

Այս ամենը երեկոյան ուտելու համար չեն: Հաշվի առնելով դրանց բարձր կալորիականությունը՝ այս մթերքները ևս ուղարկում ենք
«սև ցուցակ»: Այլապես դրանք կարող են լուրջ ազդել մաշկի վիճակի վրա, նաև դառնալ ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառ:

5․ Հացաբուլկեղեն

Հացն ու ալյուրից պատրաստված ցանկացած մթերք արագ է մարսվում, սակայն փոխարենը բարձրանում է արյան մեջ շաքարի մա-
կարդակը: Հետևաբար սկսում եք շատ արագ քաշ հավաքել:

  1. ընկույզ, չիր
  2. ալկոհոլային խմիչքներ
  3. սխտոր, սոխ:

Ինչ է կարելի ուտել ուշ ժամին.

  1. թեթև աղցան՝ կանաչ բանջարեղենից
  2. ցածր յուղայնությամբ կեֆիր կամ բնական յոգուրտ
  3. խնձոր
  4. բազուկ, նեխուր:

Ապրեք առողջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика