Մի կին ամեն Աստծո օր դույլերը կախում էր լծակի վրա և գնում գետի մոտ՝ ջուր բերելու…Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մի կին ամեն Աստծո օր դույլերը կախում էր լծակի վրա և գնում գետի մոտ՝ ջուր բերելու…Իմաստուն առակ, որը պետք է իմանան
բոլորը։Մի տարեց կին երկու դույլ ուներ: Դրանք ամեն օր կախում էր լծակի վրա, դնում ուսերին ու գնում ջուր բերելու: Դույլերից
մեկը շատ հին էր, վրան կային ճաքեր, իսկ մյուսի վրա ոչ մի վնասվածք չկար: Գետից դեպի տուն երկար ճանապարհին տարեց կնոջ
հին դույլը կիսով չափ դատարկվում էր:

Ու այդպես մի քանի տարի շարունակ կինը տուն էր բերում միայն 1,5 դույլ ջուր:Նոր դույլն ուրախ էր, հպարտ իր կատարած աշխա-
տանքով, իսկ կոտրված դույլը ամաչում էր իր թերությունից ու տխրում, որ կարողանում է միայն կիսով չափ անել այն, ինչի համար
նախատեսված է:Երբ դույլը համոզվեց, որ ինքն անպիտան է, դիմեց կնոջը.

-Ես ամաչում եմ իմ ճաքից, որից ամբողջ ճանապարհին քո լցրած ջուրը թափվում է:

Տարեց կինը ծիծաղեց.

-Արդո՞ք դու նկատել ես, որ ճանապարհի քո կողմում աճում են ծաղիկներ, իսկ մյուս կուժի կողմում՝ ոչ: Ես հատուկ եմ սերմեր ցանել՝
իմանալով քո թերության մասին: Դու ամեն օր ջրում ես բույսերը, երբ մենք գալիս ենք տուն: Արդեն երկու տարի է, ինչ քո շնորհիվ
կարողանում եմ վայելել այդ ծաղիկների գեղեցկությունը, կտրել, բերել տուն, զարդարել սեղանը:

Եթե դու չլինեիր այդպիսին, չէր լինի նաև ողջ ծաղկային գեղեցկությունը:Յուրաքանչյուրս ունենք մեր առանձնահատկություններն ու
թերությունները: Սակայն դա չի նշանակում, որ դրանց պատճառով մենք դառնում ենք վատը: Միայն պետք է դիմացինին ընդունել
այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, ու փորձել նրա մեջ տեսնել միայն լավը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика