Ագռավն ու սիրամարգը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Մի ագռավ էր ապրում անտառում և նա բացարձակապես
բավարարված էր այն ամենով ինչ ուներ:Բայց մի օր նա տեսավ մի կարապի:
«Այս կարապն այնքան սպիտակ է, – մտածեց նա, – բայց ես սև եմ: Այս կարապը պետք է , որ աշխարհի ամենաերջանիկ թռչունը լի-
նի»:
Նա իր մտքերը հայտնեց կարապին: «Իրականում», – պատասխանեց կարապը, – ես այդպես էի կարծում, որ ես ամենաերջանիկ թռ-
չունն եմ, մինչև որ տեսա թութակին , որն ունի երկու գույն: Ես հիմա կարծում եմ, որ թութակը արարչագործության ամենաերջանիկ
թռչունն է »:
Այնուհետև նրանք գնացին թութակի մոտ: Թութակը բացատրեց. «Ես շատ երջանիկ կյանքով էի ապրում, մինչև որ տեսա սիրամար-
գին: Ես ընդամենը երկու գույն ունեմ, բայց սիրամարգը բազ մաթիվ գույներ ունի »:
Այնուհետև ագռավը այցելեց կենդանաբանական այգի և տեսավ սիրամարգին , նա տեսավ որ հարյուրավոր մարդիկ են հավաքվել
տեսնելու նրան: Երբ մարդիկ հեռացան, ագռավը մոտեցավ սիրամարգին:
«Հարգելի սիրամարգ, – ասաց ագռավը, – դուք այնքան գեղեցիկ եք:
Ամեն օր հազարավոր մարդիկ գալիս են ձեզ տեսնելու: Երբ մարդիկ տեսնում են ձեզ, նրանք անմիջապես շոյում են ձեզ: Կարծում եմ,
որ դուք մոլորակի ամենաերջանիկ թռչունն եք »:Սիրամարգը պատասխանեց. «Միշտ մտածում էի, որ ես մոլորակի ամենագեղեցիկ
և երջանիկ թռչունն եմ:
Բայց իմ գեղեցկության պատճառով ես այս կենդանաբանական այգում բոլորի ուշադրության կենտրոնում եմ:Կենդանաբանական այ
գին շատ ուշադիր ուսումնասիրել եմ, և հասկացել եմ, որ ագռավը միակ թռչունն է, որը վանդակի մեջ չի պահվում:Այսպիսով, վերջին
մի քանի օրերի ընթացքում ես մտածում էի, որ եթե ես ագռավ լինեի, ես երջանիկ կարող էի շրջել ամենուր »:
Սա նաև մարդկության խնդիրն է: Մենք համեմատվում ենք ուրիշների հետ և տխրում: Մենք չենք գնահատում այն, ինչ Աստված է
տվել մեզ:Այս ամենը հանգեցնում է դժբախտության՝ արատավոր ցիկլի: Սովորեք երջանիկ լինել ձեր ունեցածով : Միշտ էլ կգտնվի
մեկը, ով քո ունեցածից քիչ կամ շատ կունենա:
Մարդը, ով գոհ է իր ունեցածից, աշխարհի ամենաերջանիկ մարդն է: