Մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ եմ, գլխովս շատ բաներ է անցել, բայց այդ ծննդկանին ու երեխային երբեք չեմ մոռանա

Մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ եմ, գլխովս շատ բաներ է անցել, բայց այդ ծննդկանին ու երեխային երբեք չեմ մոռանա

Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, աշխատում եմ ծննդատանը: Երկար տարիներ աշխատում եմ միևնույն հիվանդանոցում, զարմանալի դեպքեր շատ եմ տեսել:Սովորական աշխատանքային օր էր, երբ մի տղամարդ գոռալով ներս մտավ և ասաց, որ մե-քենայի մեջ իր հղի կինն է, շատ վատ վիճակում: Մենք բոլորս շտապեցինք դուրս, կնոջը բերեցինք անմիջապես վիրահատարան:

Պարզվեց, որ նրանք գյուղից են եկել, ճանապարհին խնդիրներ են եղել, մի խոսքով,խեղճ կինը 6 ժամ եղել է շատ վատ վիճակում՝ առանց համապատասխան բուժօգնության:Ստուգեցինք պտղի վիճակը. սրտի աշխատանքը գրեթե չէր լսվում, վտանգ էր սպառ-նում և մոր, և երեխայի կյանքին: Մենք ունեինք գործելու համար վարկյաններ…Ես կատարեցի ցավազրկող դեղամիջոցի ներար-կումը, բայց այն սկսում է գոր ծել միայն 20 րոպե անց: Բժիշկն ասաց, որ 20 րոպե հետո էլ ոչ մեկին փրկ ելու կարիք չի լինի… Մի քանի վարկյան մտածելուց հետո, մտքովս խեահեղ մի բան անցավ.

-Արի փրկենք, գոնե կնոջը, մինչև սպասենք անզգայացմանը, կմահանան…

-Դա թույլատրելի չէ, հասկանու՞մ ես, ինչ ես խոսում:

Ես մոտեցա ծննդկանին և խիստ ձայնով հարցրեցի.

-Անզգայացումը կգործի միայն 20 րոպե անց, բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի: Կարող ենք հիմա սկսել վիրահատութ-յունը, ձեզ միանշանակ կփրկենք, հնարավոր է՝ երեխան էլ ողջ ծնվի: Համաձա՞յն եք:

Կինը գլխով դրական պատասխան տվեց: Մենք նրան կապեցինք սեղանին, վիրաբույժը վերցրեց սկալպելը և սկսեց աշխատան-քը: Ծննդկանի պուլսն ու ճնշումը կտրուկ բարձրացան, նա գլուխը հետ տարավ և անբնական ձայնով գոռաց: Բայց զարմանալին այն էր, որ խեղճը մարմինը չէր շարժում, վախենում էր երեխային վնասել:Երեխան բարեհաջող ծնվեց, վերջապես լսեցինք նրա ճիչը:

Կինը թեթևացած ժպտաց, իսկ մինչ այդ ցավազրկողը սկսեց ազդել և մենք ավարտեցինք վիրահատությունը:Այս դեպքը մխրճվել է ուղեղիս մեջ…այն կրկին ապացուցում է, որ մայրերը հերսուհիներ են: Մի շաբաթ անց մայրն ու դուստրը լիովին առողջ դուրս գրվեցին հիվանդանոցից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика