Մայրս ամեն անգամ օգնում էր մի մուրացկանի, իսկ մենք բոլորս բարկանում էինք նրա վրա․․․Ի զուր չեն ասում, որ բարությունը կը-
փրկի աշխարհը
Իզուր չեն ասում, որ բարությունը կփրկի աշխարհը․․․
Մի օր մեր դուռը թակեց մի անտուն, ու թվում էր թե խելա գարված մուրացկան։ Մենք արդեն պատրաստվում էինք փակել դուռը,
բայց մայրիկս տեսավ նրան ու գոռաց․
-Ողջույն, Արմեն ջան․․․- այսինքն նա գիտեր մուրացկանի անունը։
Հետո նա վազեց խոհանոց, տոպրակի մեջ մթերք ու հաց լցրեց, մի շիշ էլ կաթ վերցրեց ու տվեց տղային։Երբ նա գնաց, մենք հետա-
քրքրվեցինք մայրիկից, թե նա ինչի համար այդքան շատ ուտելիք տվեց։ Մայրս պատասխանեց․
-Մենք երբեք չենք կարող իմանալ, թե Հիսուսն ինչ տեսքով կգա մեր տուն։
Մայրս միշտ ասում էր, որ հոգևորն է կարևոր։Հետո այդ տղան պարբերաբար գալիս էր մեր տուն, իսկ մայրիկս օգնում էր նրան։ Ու
գիտե՞ք թե ինչ եղավ մի քանի ամիս անց։ Երկար ժամանակ չէինք տեսել այդ մուրացկանին։ Մի օր նա նորից թակեց մեր դուռը, բայց
արդեն կոկիկ սանրվածքով, մաքուր տաբատով ու շապիկով։ Նա մեծ ծաղկկեփունջ էր բերել մորս համար։
-Շնորհակալ եմ, որ ինձ հավատում էիք․․․
Պարզվեց, նա հարազատների հետ լուրջ խնդիրներ ուներ․ նրան տնից վռնդել էին ու թողնելով առանց գումարի՝ փորձել տունը ձեռ-
քից վերցնել։Խեղճը երկար ժամանակ ապրում էր դրսում,առանց միջոցների,բայց բարի մարդկանց շնորհիվ կարողացել էր փաստա-
բան գտնել ու վերականգնել արդարությունը։
Պատկերացնու՞մ եք, մորս տված սնունդը որքան տեղին է եղել նրա համար․․․Մայրս մեզ միշտ ասում է․ մի փորձեք շտկել, ուղղել մա
րդկանց, պարզապես օգնեք նրանց։