-Մազերս թափվում են,-ասաց մայրս՝ ցույց տալով մատների միջև մազերի փունջը…Չգիտեմ ինչ անեմ

-Մազերս թափվում են,-ասաց մայրս՝ ցույց տալով մատների միջև մազերի փունջը…Չգիտեմ ինչ անեմ

Մեզ մոտ ծանր ժամանակներ են: Մայրս տուն է գալիս շաբաթական մի անգամ, կամ երկու: Արդեն մի ամիս է, ինչ ես գնում եմ՝ նրան
ավտոբուսի կանգառում դիմավորելու: Միշտ մի քիչ շուտ եմ գալիս՝ փորձելով անծանոթների մեջ գտնել իմ ամենահարազատ մարդու
դեմքը:

Իսկ մայրս փորձում է գտնել ինձ…Երբ մենք հանդիպում ենք, ամուր գրկում ենք միմյանց: Նա միշտ ասում է, որ չարժեր գալ, որ հա-
ջորդ անգամ իրեն սպասեմ տանը, սակայն հոգու խորքում գիտակցում է, որ դա անհրաժեշտ է:

Ես բռնում եմ նրա ձեռքը և մենք քայլում ենք դեպի տուն:Նրան ինձ հետ հարմար է: Այս բուժումը մորս թուլացրել է: Օրերցօր նրա վի-
ճակն ավելի և ավելի է վատանում: Որքան էլ, որ նա փորձի թաքցնել դա, միևնույնն է՝ չի ստացվում:

-Մազերս սկսել են թափվել,-ասաց նա՝ ցույց տալով մատների միջև մազերի փունջը:

Սիրտս քիչ է մնում կանգ առնի, բայց ես հավաքում եմ ուժերս և ասում.

-Ոչինչ, ես գեղեցիկ գլխարկ ունեմ, կտամ քեզ, լա՞վ:

Այդ օրը սկսվեց սարսափը: Ավելի ուժեղ, քան նախկինում: Ես սանրում էի նրա մազերը՝ արցունքներս մի կերպ զսպելով…Բայց չէի
լացում:Առաջին փուլն ավարտվեց: Դա նշանակում է, որ ինչ-որ բան արդեն փոխվել է…

Աստված ջան, խնդրում եմ, օգնիր մայրիկիս…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика