ՀՐԱՇՔ, ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՇՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ․․․Երուսաղեմի ս․ Հարություն տաճարում, Քրիստոսի Սուրբ գերեզմանին անվասայլակով այցելության երիտասարդը եկած

ՀՐԱՇՔ, ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՇՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ․․․Երուսաղեմի ս․ Հարություն տաճարում, Քրիստոսի Սուրբ գերեզմանին անվասայ-
լակով այցելության երիտասարդը եկած։Օրեր առաջ Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում՝ Քրիստոսի Սուրբ Գեր եզմանում,
հրաշք տեղի ունեցավ, որին չանդրադառնալն իսկապես մե ղք կլիներ: Որոշեցի հանդիպել Էրիկ Ռևազովին, ում հետ կատարվել էր
Աստվածային հրաշքը և փոքրիկ հարցազրույց անել նրա հետ: Երեկոյան ժամերգությունից առաջ Էրիկն իր ոտքով Սուրբ Հարութ-
յան Տաճարի՝ Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններից իջնելով՝ մոտեցավ ինձ ու բարևելուց հետո՝ ողջագուրվեց։

Զարմացա, քանի որ ծանոթներ չէինք: Ժամերգության ողջ ընթացքում Էրիկը ծունկի եկած աղոթում էր, ձեռքերը երկինք կարկառած
փառք տալիս Աստծուն: Ժամերգությունից հետո ասացի, որ ցանկանում եմ փոքրիկ հարցազրույց անել իր հետ՝ կատարված հրաշքի
և մինչ այդ տեղի ունեցած վթ արի մասին:Էրիկն անհանգիստ շարժումով ասաց, որ չի ցանկանում խոսել, բարձրաձայնել կատարվա-
ծի մասին, սակայն մի փոքր համոզելուց հետո՝ տեղի տվեց խնդրանքիս: Զրույցի սկզբում նախ հետաքրքրվեց թե ի՞նչ է անունս և,
ապա, փորձեց արտաբերել Ներսեհ անունը, սակայն ինչպես շատերի՝ նրա մոտ ևս Ներսեհը վերածվեց Ներսեսի: Ապա ներողություն
խնդրեց, ասելով՝ որ ռուսական դպրոց է ավարտել ու հավելեց թե հոգով սրտով հայ է,քանի որ ծնողները հայեր են: Ես փորձեցի նախ
հասկանալ պատմությունը.

-Էրիկ,- ասացի,- գիտեմ որ վթ արի եք ենթարկվել,որի հետևանքով հայտնվել եք սայլակին: Առանց ավելորդ փութկոտության, ներքին
հանգստությամբ ու մեղմ ձայնով սկսեց պատմել. –«2012 թվականին Ռուսաստանում վթարի ենթարկվեցի,որի հետևանքով մեքենան
շրջվեց: Մեքենայից մի կերպ ինձ դուրս բերելուց հետո, պարզվեց ողնաշարիս տասերկուերերդ ողը կո տրված է։ Ապա Վրաստանում
բժ իշկների աչալուրջ աշխատանքի շնորհիւ, 33 օր անշարժ պառկելուց հետո, ոտքի կանգնեցի:Բժ իշկները հորդորեցին զգույշ լինել,
ուժ չգործադրել և արգ ելեցին երկու կիլոգրամից ավելի ծանրություն բարձրացնել:

Բոլորս էլ գիտենք,-ասում է,-որ տղամարդը երբ ընտանիք ունի չի կարող ոտքը ոտքին գցել, մատը մատին չխփել ու ոչինչ չանելով
բարեկեցիկ ապրել: Ու ես, իմ մասին հոգ չտանելով, հինգ տարի շարունակ ողնաշարս կոպիտ ասած տեռորի ենթարկեցի: Օգոստոսի
4-ին, մոտավորապես առավոտյան ժամը չորսին, պատուհանի մոտ կանգնած նայում էի դուրս, հանկարծ սա րսափելի ց ավ զգացի
ողնաշարիս հատվածում՝ նման ատամնաց ավի, որ ուղ եղիդ զգացնել է տալիս: Դրանից հետո հայտնվեցի անկողնում: Չէի քայլում,
ուժ չէի կարողանում տալ, բայց միշտ երազում էի դրա մասին»,– պատմում է անասելի խանդավառությամբ, ապա նշում, որ՝ երբ
հեռուստատեսությամբ տեսել է Զատիկի Լույսի արարողությունը, միշտ ներքին ցանկություն է ունեցել գալ Երուսաղեմ ու մի գիշեր
անցկացնել Սուրբ Հարության Տաճարում՝ մասնակցել հայոց պատարագին:

–«Հոկտեմբերի 25-ին եկանք Երուսաղեմ, Սուրբ Հարության Տաճար՝ մոմ վառելու: Այդ օրը տաճարը լի էր ուխտավորներով, զբոսաշր
ջիկներով, այնքան շատ էր բազմությունը, ասես Զատիկի Լույսի արարողությունը լիներ: Ես շատ էի ուզում մերոնց տեսնել,-ասում է,-
դե՛ հայերին էլի»: –Էրիկ, իսկ ո՞վ էր Ձեզ Տաճար բերել, քանի որ չէիք կարող ինքներդ գալ:

–«Դե բնականաբար ես չէի կարող գալ, կնոջս տղան էր բերել»:Զարմանում եմ «կնոջս տղան» արտահայտությունից ու հարցնում.

– Իսկ այստեղ մենակ ե՞ք ապրում, Ձեզ ո՞վ է խնամում: –«Երկրորդ կինս, որ կես վրացի, կես հրեա է, միասին ենք եկել Երուսաղեմ,
իրենք ինձ բերեցին ու ես աչքերով ման էի գալիս ու մտածում «Տեր Աստված գոնե մեկն ու մեկին մեր հայերից տեսնեմ»: Ճիշտ է, ես
հայերեն տառերը չգիտեմ, գրել-կարդալ չգիտեմ, բայց երբ տեսնում եմ, հասկանում եմ, որ դրանք հայկական տառեր են: Սայլակի
վրա նստած ներսում մի քանիսի հարցրեցի. «Հայ ե՞ք», պատասխանում են.

«Չէ Ռումինիա», ասում եմ «Լավ»:

– Էրի՛կ, լավ, ժողովուրդը շատ են, արի դուրս գնանք, –ինձ ասում են: Չէի ուզում,հոգիս տրորվում էր,ուզում էի մեկն ու մեկին անպայ
ման գտնել: Ասացի «Լավ կամքը թող քոնը լինի»: Դուրս եկանք ու գավիթում՝ ձախ կողմում՝ փոքր եկեղեցի կա (Հայոց Սուրբ Հովհան
նես մատրան մասին է խոսում),տեսա դուռը կիսաբաց է ու դռան վրա բանալիներ են կախված: Մտածեցի անհնար է,որ այնտեղ՝ ներ
սում մեր հայերից մեկը չլինի: Ասեցի ինձ տարեք էնտեղ: Ասաց. «Էնտեղ ոչ մի բան չկա»: Ասեցի.

«Բալե՛ս, տա՛ր էնտեղ»: Մոտեցանք դռանը՝ հրեցի ու ասեցի. «Բարև Ձեզ», ներսից հայերենով պատասխանեցին. «Բարև Ձե՞զ»: Դա
ինձ համար մի լիություն էր:

Ասացի. «Կարելի՞ է ներս գալ», ասաց. «Այո՛, նե՛րս արի» և դուռը բացեց: Ինձ սայլակից գետին դրեցին, ես ծնկաչոք մտա ներս: Ինձ
բարևողը Սուրբ Հարության Տաճարի Լուսարար՝ Տիրացու Գեղամ Անջունյանն էր, որ անմիջապես հարցրեց արդյոք ներսում եղե՞լ
ենք: Ասացի. «Չէ՛, ներսում այնքան ժողովուրդ կար չկարողացանք Սուրբ Գե րեզման մտնել, արդեն գնում էինք» (խաչակնքվում է ու
ասում՝«Փառք Քեզ Տեր Աստված»): Գեղամն ասաց, որ քիչ հետո կօգնեն ինձ ու ներս՝ Գե րեզման կմտցնեն:

Ուրախությունից տեղս չէի կարողանում գտնել: Նորից Տաճարից ներս մտանք ու մեզ տարան նախ հայոց Տեսչարան, ու ասացին որ
մի քիչ սպասենք, քանի որ հաջորդ օրվա տոնի նախապատրաստություններն էին կատարում, հետո պիտի փորձեին ինձ ներս՝ Գե
րեզման մտցնել: Մինչ Գեղամը Տեսչարանից դուրս կգար, ասացի «Գեղամ ջան, մի հարց տամ էլի», ասաց.

«Ի՞նչ է եղել, ասա՛»: «Գիտե՞ս ներքին ցանկություն ունեմ, գիշերը Տաճարում անցկացնելու»։ Ասաց. «Ոչ մի խնդիր չկա»:

Վաաաաաաաաայ, Հա՛յր Սուրբ…, (դարձյալ խաչակնքվում է),– Մե ռնեմ Սուրբ զորությանդ, Տե՛ր Աստված: Հետո Գեղամն ասաց.

«Էրի՛կ, արի՛ էսպես անենք, երբ որ գաս գիշերը Տաճարում մնալու, այդ ժամանակ էլ կմտնես Գե րեզման ու քեզ խանգարող չի լինի:
Հիմա արագ պիտի մտնես ու դուրս գաս»: Համաձայնեցի ու մենք գնացինք Թել Ավիվ: Դրանից տաս օր հետո, Երուսաղեմ գալուց
առաջ զանգեցի ու պայմանավորվեցի Գեղամի հետ որ Ուրբաթ օրը՝ Նոյեմբերի 3-ին պիտի գամ ու գիշերը մնամ Սուրբ Հարության
Տաճարում: Ամսի 3-ին, երեկոյան մենք եկանք։ Քանի որ Տաճարի դուռը պիտի փակվեր ժամը 7-ին մենք 6:30 արդեն Տաճարի մուտքի
մոտ էինք:

Դռան փակվելուց հետո, Տաճարի այդ օրվա հերթապահ՝ ծառայող միաբաններ՝ Մկրտիչ Ստեփանյանն ու Կարապետ Սարկավագ
Բաղդասարյանը ինձ սայլակով հասցրեցին մինչեւ Քրիստոսի Գե րեզմանի մուտքին ու այնտեղից ես ծնկաչոք, կարելի է ասել սողա
լով մտա ներս: Թե որքան եմ ներսում մնացել, չեմ կարող ասել, բայց ներսում այնքան հանգստություն ու լռություն էր տիրում, որ եր-
կար եմ մնացել:Մեղա եմ քեզ Տե՛ր Աստված,– ասում է,– ես կարգին աղոթք անել էլ չգիտեմ: Իմ հոգով, իմ զգացածով ինչպես կարողա
ցա՝ հաղորդակցվեցի իմ Աստծու հետ։

Հետո դարձյալ ծնկաչոք փորձեցի դուրս գալ, այդ ժամանակ մի ինչ-որ բոց էի զգում կրծքավանդակիս շրջանում, ինչ-որ տաքություն՝
շատ ուժեղ: Դուրս եկա տեսա տղաները չկային՝ կանթեղների ձեթն էին ավելացնում: Մի քիչ բարձր ձայնով, ոչ շատ կոպիտ, բայց հա
մեմատաբար ուժեղ գոռացի.«Մուկուո՜ւո՜ւչ»: Ու հեռվից տեսան ինձ: Մինչև կմոտենային, ես շապիկիս կոճակները արձակեցի, քանի
որ ներսս այ րվում էր:

Տղաները որ եկան ասացի. «Օգնեք ինձ»: Ուզում էին սայլակը մոտեցնել, որ նստեմ, ասացի. «Չե՛մ ուզում սայլակը, օգնե՛ք ոտքի կա
նգնեմ, կանգնել եմ ուզում»: Տղաները կռացան, մի ձեռքով հենվեցի Կարապետի ուսին, մյուս ձեռքով Մկրտիչի, ու ասեցի. «Ինձ բար
ձրացրեք»: Երբ բարձրացրին ոտքերս սկսեց դողալ:

– Բայց ի՞նչ ուժ էր, որ ստիպեց Ձեզ կանգնել ցանկանաք: Որտեղի՞ց առաջացավ այդ ցանկությունը:

– «Չգիտեմ մեջս ինչ էր կատարվում, էն տաքությունը, էն այ րվելը՝ անկախ ինձնից ինչ-որ ցանկություն ունեցա ոտքի կանգնելու:
Այնպիսի տպավորություն էր, կարծես ես չէի ղեկավարում ինձ, այլ անում էի այն ինչ ներսս էր թելադրում: Երբ բարձրացրեցին ինձ,
այդ պահին ուզում էի բղավել, բայց նաև հասկանում էի թե ուր եմ գտնվում ու փորձեցի զսպել էմոցիաներս: Ասեցի. «Եկեք մի քիչ
քայլենք»: Ու քայլեցինք, դրանից հետո սայլակին մոտ չեմ գնացել»:

– Իսկապես հրաշք է: Մինչև Տաճար գալը երազանք ունեցե՞լ եք:

– «Երազանքս Տաճարում գիշերային արարողություններին մասնակցելն էր, այստեղ մնալն էր: Բայց Տաճարում գիշերելու ցանկութ
յունս իմ վիճակից չէր գալիս, այլ այն, որ մորս պապիկը, այսինքն մորս՝ մոր հայրը, որ անունը Հայկարամ Տեր-Միքայելյան էր, 1800-
ականներին հաջի է եղել: Այդ բոլորը ես փոքր ժամանակ լսել եմ ու առաջին անգամ, երբ 33 տարեկանում Իսրայել եկա, հետաքրքր
վեցի՝ մտածելով, որ գուցե ինչ որ տեղեկություն կկարողանամ գտնել նրա մասին Երուսաղեմի արխիվներում կամ տումարներում
Դե ինչ ասեմ Հայր Սուրբ ջան, Աստված տվեց ինձ այն ինչ ուզում էի։ Ուզում էի գիշերել տաճարում, Աստված տվեց: Դա ինձ համար
ամեն ինչ է»:

-Վթարից հետո երբևէ չե՞ք մեղադրել Աստծուն,չե՞ք ասել ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հենց ինձ հետ եղավ:– «Ոչ, քանի որ մայրս հավա
տացյալ է, ու տաս և ավելի տարիներ արդեն ուխտերի է գնում տարբեր եկեղեցիներ: Պապիկս՝ Վանիկը, ևս հավատացյալ էր: Առա-
վոտյան վաղ արթնանում էր, առանց որևէ մեկի հետ խոսելու, առանց մի կտոր հաց ուտելու ուխտի էր գնում Թիֆլիսի տարբեր եկե-
ղեցիներ: Ձեռնափայտ ուներ ու դրանով կամաց-կամաց գնում էր իր ուխտը կատարելու: Երեկոյան վերադառնում էր, նոր հաց էր ուտում»:

-Էրի՛կ, պատմեցի՞ք Ձեր հարազատներին, ինչպիսի՞ն էր արձագանքը:

– «Այո՛, պատմեցի: Մի խոսք կա, որ ասում են «Լացն ու ծիծաղը քույր և եղբայր են», հենց այդպես էր: Հա՛մ ուրախացել էին, հա՛մ հու
զվել: Մայրս շատ ուժեղ կին է, ինձ ասում էր. «Ա՛յ բալա, մի՛ լացի, ամեն ինչ լավ կլինի: Ես հավատում էի որ ամեն ինչ էսպես էլ լինելու
է»: Մորս հավատքը շատ մեծ է: Մի բան կարող եմ միայն ասել. մենք բոլորս՝ հայրս, ես, քույրս, եղբայրս, ապրում ենք մորս աղոթքնե
րով: Կզարմանաք, բայց հայրիկս 4 տարի փսորիազ հի վանդություն ուներ, հակառակ մեր գենետիկ մաքրությանը:Բայց մորս աղոթք
ներով հայրիկս բո ւժվեց ու այսօր մա շկը մաս-մաքուր է:

Ինձ հետ կատարված դեպքը նաև նվեր էր մայրիկիս ու հայրիկիս, քանի որ այդ օրը իրենց ամուսնության 43-րդ ամյակն էր»:

-Էրիկ ջան, թող Աստված օրհնի Ձեզ ու Ձեր ընտանիքին, մանավանդ մայրիկիդ, որ իր հավատքով Ձեզ միշտ առաջնորդել, ուղղորդել
է դեպի Աստված և իր աղոթքներով էլ Աստված պահել է Ձեզ: Շատ ուրախ էի զրույցի համար:

– «Հայր Սուրբ Ձեզ էլ ցանկանում եմ հոգու ուրախություն»:

– Շնորհակալ եմ: (Զրույցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր, բայց Էրիկն ասաց. «Ոչինչ, Աստված ինչ-որ անում է, ուշ է անում,
բայց պուպուշ է անում»):

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика