Հրաշքներն լինում են, եթե մեջդ հավատ կա․ Սուրբ Աստվածաշնչի հրաշքը․․․Մեր կյանքում եղող հրաշքն այն է, որ մենք ունենք Աստ
վածաշնչի հզոր վարդապետությունը, սկզբունքները, պոեզիան և պատմությունները:Իսկ ամենամեծ հրաշքն այն է, որ Հիսուսի կյան-
քը, ծառայությունը և խոսքերը պահպանվել են այս դարերի ընթացքում մինչև այսօր: Հրաշք է, որ Աստվածաշունչը բառացիորեն իր
էջերի մեջ պարունակում է Քրիստոսի դարձի բերող, բուժող Հոգին,որը մարդկանց սրտերը դարեր շարունակ դարձրել է դեպի աղոթ-
քը, ճիշտ ուղիների ընտրությունը և իրենց Փրկչին փնտրելու ցանկությունը:
Անկասկած Սուրբ Աստվածաշունչը ճիշտ է վերնագրվել: Այն սուրբ է, որովհետև ուսուցանում է ճշմարտություն, որովհետև ջերմաց-
նում է մեզ իր ոգով, սուրբ է, որովհետև սովորեցնում է մեզ ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա գործերը մարդկանց հետ, և սուրբ է,
որովհետև իր էջերով վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին:Մի անգամ Աբրահամ Լինկոլնը Աստվածաշնչի մասին ասել է.«Այս
Նշանավոր Գիրքը, լավագույն նվերն է, որ Աստված տվել է մարդուն:
Այն ամեն բարին, որ Փրկիչը տվել է աշխարհին, ներկայացվում է այս գրքում: Եթե այն չլիներ, մենք չէինք տարբերի ճիշտը սխալից»:
Տասնյակ միլիոնավոր անհատներ Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի` ճշմարտություն փնտրել են Սուրբ Աստվածաշնչի
մեջ:
Անհամար թվով մարդիկ Աստվածաշնչից բացի ոչինչ չունեին` իրենց հավատքը սնուցելու և առաջնորդելու համար։ Բարեփոխիչնե-
րի ջանքերի շնորհիվ «Աստվածաշունչը դարձավ ընտանեկան ունեցվածք: Աստծո խոսքը ընթերցվում էր ընտանիքում օջախի շուրջ
ինչպես համեստ, այնպես էլ նշանավոր մարդկանց շրջանում»: