Հորոսկոպի այս նշանները համարվում են ամենաեսասերները. Նրանք իրենցից բացի ոչ մեկին չեն սիրում…
Աղեղնավոր:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խոստանում են ավելին, քան կարող են անել, և առանց դժվարության ասում են
այն, ինչ ցավ է պատճառում մարդկանց: Նրանք անհամբեր են, չեն մտահոգվում այն հարցի շուրջ, թե ում զգացմունքների վրա-
յով պետք է անցնեն՝ հասնելու համար նրան, ինչ ցանկանում են:
Այծեղջյուր:
Միշտ վատագույնին են սպասում, չեն կարողանում ներել: Կարող են ավելի պատասխանատու լինել, քան կենդանակերպի մյուս
նշանները, որոնք ներառված են այս ցանկում, ինչը նրանց ավելի քիչ եսասեր չի դարձնում: Նրանք ամեն դեպքում ձեզնից ինչ-որ
բան կվերցնեն, նույնիսկ, եթե տալու ոչինչ չունեք:
Խոյ:
Սիրում են ամեն բան ժամանակին անել: Աշխատասեր են, բայց երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում: Ավելի քան պատրաստ
են առաջ շարժվել՝ անելու համար այն, ինչ իրենց օգուտ է բերում, նույնիսկ, եթե դա մյուսներին ցավ է պատճառում:
Առյուծ:
Մտածում են միայն իրենց և այն մասին, թե ինչ կարող են ստանալ մարդկանցից: Առյուծները կենդանակերպի նշանների շար-
քում ամենաեսասերն են: Զգում են, որ միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինել, և եթե արհամարհեք նրանց, ստիպված
կլինեք պատասխան տալ դրա համար:
Կույս:
Կարող են քննադատություն լսել, բայց չեն կարող դա ընդունել: Կույսերը պատրաստ են առանց պատճառի ծիծաղել մարդկանց
վրա, բայց Աստված չանի, եթե նրանց հասցեին ինչ-որ բան ասեք: Նրանք կարող են երկար ժամանակ համբերել, բայց հենց ան
ցնեք սահմանները, նրանց վրդովմունքը սահմաններ չի ունենա: