Հարսս այնպիսի դաս տվեց եղբորս, որ․․․Այսուհետ ես էլ եմ այդպես անելու, որ ամուսինս գինս հասկանա։Աշխատանքից հետո տուն
վերադառնալով՝ ախպերս սովորականի պես որոշել էր ֆուտբոլ նայել:Բայց տուն մտնելով հասկացավ, որ ինչ որ բան էն չի:Հենց ախ-
պերս մտավ տուն, կնիկը շրխկացնելով դուռը փակեց ու գնաց: Ախպերս զանգեց ինձ, պատմեց, ասում ա, հիմա ինչ անեմ, ասեցի նս
տի էրեխեքիդ պահի:
Իմ մարդն էլ ախպորս նման սաղ օրը աշխատանքի ա, հետո գալիս ա, պառկում ա դիվանին ու հեռուստացույց ա նայում:Մի քանի
օրից ախպորս կնիկը զանգեց, ասում ա, տես ախպերդ ինձ ինչ նամակա գրել ու կարդաց.«Իմ սիրելի կին, ես հասկանում եմ, թե որ-
քան սխալ եմ վարվել քեզ հետ: Ամեն օր աշխատանքից հոգնած գալիս էի ու թռվում բազմոցին: Ինձ թվում էր, թե իմ գործն ավելի դժ
վար ա, դու ամբողջ օրը տանն ես ու չես հոգնում:
Հիշում եմ, էն օրը խնդրեցիր, որ մեր պուճուրին գրկեմ, որ դու կարողանաս լոգանք ընդունել: Ես ասեցի հոգնած եմ, ու խնդրանքդ
չկատարեցի: Դու լացեցիր, ասեցիր, որ հոգնած ես, ուզում ես հանգստանաս: Հիմա, երբ մենակ մնացի էրեխեքի հետ, ես հասկացա,
որ մամա լինելը շատ դժվարա: Ամբողջ օրը վազում էի տան շուրջը, անգամ ազատ րոպե չեմ ունեցել, որ զուգարան մտնեմ: Մի կող-
մից ուտելիք էի պատրաստում, մյուս կողմից երեխաներին հագցնում ու խոհանոցը լվանում։
Ես հնարավորություն չունեի նորմալ սեղան նստելու և ուտելիքը վայելելու. ստիպված էի անընդհատ հետևել երեխաներին։Ես այն-
քան ուժասպառ եմ եղել, որ չեմ կարողանում ոտքի վրա մնալ: Ես հասկանում եմ, թե որքան հոգնած ես:Ես հասկացա, որ մայր լինելը
մշտական զո հաբերություն է։ Ես հասկացա, որ սա շատ ավելի դժվար է, քան 10 ժամ գրասենյակում նստելը և ֆինանսական լուրջ
որոշումներ կայացնելը։
Ես հասկանում եմ, որ դու զո հաբերել ես քո կարիերան և նյութական ազատությունը երեխաների հետ լինելու համար։ Դու պարզա-
պես չես կարող անել այն,ինչ սիրում ես և նույնիսկ քնել:Ես հասկանում եմ, թե ինչ ես զգում, երբ այս ամենի հետ մայրս քննադատում
է քեզ: Ես հիանում եմ քեզանով»: