Հարսանիքից հետո հարսնացուի ծնողները սրտի դողով սպասում էին, որ ու որ է դստերը հետ կբերեն և ահա, թակում են նրանց դուռը․․․

Հարսանիքից հետո հարսնացուի ծնողները սրտի դողով սպասում էին, որ ու որ է դստերը հետ կբերեն և ահա, թակում են նրանց
դուռը․․․Մի տղամարդ դուստր ուներ, մի հուրի-փերի, բայց անբան, ոչինչ անել չէր ուզում։ Շուտով հայտնվեց մի փեսացու: Մեծ հար
սանիք արեցին, ծնողները հարուստ օժւտ տվեցին իրենց դստերը, բայց սչտւմ մեծ վախ ունեին: Իրենց դուստրը անբան էր, ոչինչ
անել չէր ուզում:

Հարսանիքի հաջորդ օրը նրան սիրով հրավիրեցին սեղանի շուրջ՝ միասին ճաշելու: Մի քանի օր նրանք ոչինչ չէին ասում հարսին։ Չո
րրորդ օրը երեկոյան ամուսնու հայրը ասում է. ով ինչ արել է, այդ չափով էլ կճաշի:Ամեն մեկն ասաց,թե ինչ է արել,միայն նորահարսն
էր լռում։

-Իսկ դու ի՞նչ ես արել: -Ես պառկած էի:

-Դե, դու կգնաս կպառկես, իսկ մենք կճաշենք: Հաջորդ օրը հարսը գնաց ջուր բերելու։ Սկեսուրը կանչում է ճաշի։ Իսկ սկեսրայրը նո
րից հարցնում է, թե ով ինչ է արել։ Կինն ասում է.

-Ա՛յ, հարսն էլ ջուր է բերել։

-Ուրեմն նրան մեկ սափոր ջուր տվեք, իսկ մենք կճաշենք: Հաջորդ օրը սկեսուրը գնաց կովը կթելու, հարսը գնաց նրա հետևից։ Սկես
րայրը տուն մտավ ու հարցրեց- Ո՞վ ինչ արեց։

-Մեր հարսը այսօր կովին կթել է,- ասում է սկեսուրը:

-Մի սափոր կաթ տուր նրան, թող խմի: Հարսը տեսավ, որ պետք է ավելին անել։ Հարցնում է սկեսուրին, թե ինչ անել:

Տանը շատ գործ կա, պետք է եփել, մաքրել։ Չորրորդ օրը նորից սկեսրայրը.

— Ով աշխատել է, թող նստի հաց ուտելու։

Հարսը նույնպես սեղան նստեց, քանի որ ճաշը վաստակել էր։ Հայրը գնաց խնամու տուն՝ տեսնելու, թե ինչպես է այնտեղ ապրում իր
աղջիկը։ Աղջիկը աշխատում էր այգում: Նա նստեց զարմացած, աչքերին չէր հավատում, դուստրն աշխատում էր առանց դժկամութ-
յան և նա կամացուկ ասաց նրան. «Վերցրու, հայրիկ, սոխը կտրատիր, որովհետև այստեղ այդպիսի մարդիկ, եթե չաշխատես, քեզ
ուտելու բան չեն տա։

Ով չի աշխատում, չպետք է ուտի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика