-Համ տանը տիրություն կանենք, համ էլ վարձ չենք տա․․․Չգիտեմ ինչու, բայց տալս որոշել է, որ ընտանիքով պետք է ապրեն ծնողներիս տանը

-Համ տանը տիրություն կանենք, համ էլ վարձ չենք տա․․․Չգիտեմ ինչու, բայց տալս որոշել է, որ ընտանիքով պետք է ապրեն ծնողնե-
րիս տանը։Ես ամուսնացած եմ արդեն 15 տարի, ունենք երկու երեխա՝ աղջիկ և տղա: Եվ ես, և կինս աշխատասեր ենք: Ես որքան հիշում
եմ ինձ, միշտ աշխատել եմ, կինս գործի դուրս չի եկել միայն այն ժամանակ, երբ մեր երեխաները շատ փոքր էին:

Երկուսս էլ ձգտել ենք քրտնաջան աշխատել, ու դրա շնորհիվ կարողացել ենք ձեռքբերել մեր սեփական բնակարանը: Թեպետ հիփո-
թեքով էինք վերցրել, բայց կարողացանք ժամկետից շուտ մարել վարկը ու այժմ հանգիստ ապրում ենք: Ցավոք, անցյալ տարի մեկը
մյուսի հետևից կյանքից հեռացան կնոջս ծնողները:

Ու քանի որ կինս նրանց միակ զավակն էր, ծնողների 3-սենյականոց բնակարանը մնաց հենց նրան:Մի քանի ամիս առաջ ձևակեր-
պեցինք տունը կնոջս անունով ու սկսեցինք մտածել, թե ինչ անել դրա հետ: Ամենահարմար տարբերակը վերանորոգելն ու վարձով
տալն էր, վաճառելու մտադրություն չունենք, քանի որ որդի ենք մեծացնում:

Հետո նա էլ կամուսնանա ու առանձին կապրի, թող մեր պես ստիպված չլինի սկզբում վարձով տուն փնտրել,հետո հիփոթեքի համար
վճարել:Բայց հենց ավարտեցինք թղթաբանությունը, հայտնվեց փոքր քույրս: Նա մանկուց ծույլիկի մեկն է եղել, ու ամուսինն էլ է իր
նման: Արդեն տաս տարուց ավել ապրում են վարձով, մի քանի ամիսը մեկ տուն են փոխում, քանի որ մի տեղ վարձը չեն տալիս, մի
տեղ կոմունալները չեն վճարում:

Աշխատել չեն սիրում, վարկեր նույնպես:Անգամ մեր ծնողների հողամասը մշակել չեն ուզում: Իսկ մենք գրեթե բոլոր հանգստյան օ-
րերն այնտեղ ենք անցկացնում, հող մշակում, միրգ ու բանջարեղեն ցանում… Քույրս միայն պարբերաբար մեզանից խնդրում է հո-
ղամասից ստացած բերքից, մենք էլ նրանց խղճալով՝ տալիս ենք:

Բայց այս անգամ նրանք անցան բոլոր սահմանները. եկել պահանջում էին, որ թույլ տանք իրենց ապրել կնոջս ծնողների տանը:

-Համ տանը տիրություն կանենք, համ էլ վարձ չենք տա:

Բնականաբար մենք մերժեցինք՝ ասելով, որ արդեն պլաններ ունենք տան հետ կապված: Մեր մասին բավականին հետաքրքիր խոս-
քեր լսեցինք ու հետո միայն հրաժեշտ տվեցինք մեր ձրիակեր ու ծույլ բարեկամներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика