Ծերացող մայրը դստերը նամակ գրեց․․․ Անհնար է կարդալ առանց արտասվելու, Սիրեք Ձեր ծնողներին
Իմ սիրելի աղջիկ,
Այն օրը, երբ տեսնես, որ ես ծերանում եմ, խնդրում եմ, համբերատար եղիր։ Սակայն սկզբում փորձիր հասկանալ, որ ես անհանգս-
տանում եմ։ Եթե քեզ հետ խոսելիս ես միևնույնը կրկնեմ մի քանի անգամ, մի ընդհատիր ինձ՝ ասելով․ «Դու նույնն ասել ես 1 րոպե
առաջ»։ Պարզապես լսիր, խնդրում եմ։ Հիշիր, երբ փոքր էիր, ես քեզ համար կարդում էի նույն քո սիրելի հեքիաթը այնքան ժամա-
նակ, մինչ կքնեիր։
Եթե հրաժարվեմ լոգանք ընդունել, մի վախեցիր ու մի ամաչեցրու ինձ։ Հիշու՞մ ես, ես էլ ժամանակին ստիպված էի լինում ամբողջ
տնով մեկ վազել քո հետևից, որ բռնեմ ու տանեմ լողանալու։Երբ նկատես, որ նոր տեխնոլոգիաներից տեղյակ չեմ, ինձ ժամանակ
տուր ու այդպես մի նայիր ինձ․․․
Հիշիր, սիրելիս, ես քեզ համբերատար սովորեցրել եմ քայլել, խոսել, ուտել, հագնվել, սանրվել․․․Եթե պատահաբար որևէ իր եմ կորց-
նում, մի նյարդայնացիր, ինձ ժամանակ տուր, որ հիշեմ, թե ուր եմ դրել։ Մի եղիր անհամբեր ու մեծամիտ։ Պարզապես իմացիր, որ
ինձ համար ամենակարևորը քեզ հետ լինելն է։
Ու եթե իմ ծերացած հոգնած ոտքերը թույլ չտան ինձ առաջվա պես արագ քայլել, մեկնիր ինձ ձեռքդ, ինչպես որ ես էի մեկնում, երբ
դու նոր էիր անում առաջին քայլերդ։Երբ գան այդ օրերը, մի տխրիր․․․ Պարզապես ինձ հետ եղիր ու հասկացիր ինձ, մինչև որ կավ-
արտեմ կյանքս՝ սիրելով ու սիրված լինելով։
Մեծ ժպիտով ու անվերջ սիրով, որը միշտ տածում եմ քո հանդեպ, պարզապես ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ, իմ անգին դուստր։