Խեցգետիններին՝ լավ վարձատրություն, Կարիճներին՝ կարիերայի աճ․․․Սեպտեմբերի 18-ից 24-ի աստղագուշակ

Խեցգետիններին՝ լավ վարձատրություն, Կարիճներին՝ կարիերայի աճ․․․Սեպտեմբերի 18-ից 24-ի աստղագուշակ

ԽՈՅ

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատե րին հաճելիորեն կզարմացնի սուր անկյունները հարթելու, վիճողներին հաշտեցնելու ձեր ունակությունը: Դա հարմար ժամանակ է լինելու հին կապերը վերականգնելու համար: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություննե րում: Այս շրջանը վատը չի լինի նաև աշխատանքի համար: Առօրյա գործերը ջանքեր չեն պահանջի: Բայց հաջողության կարող եք հասնել նաև նոր բանում, եթե համառություն դրսևորեք:Շաբաթվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գործերում: Այդ հատվածում լավ է խուսափեք չարդարացված ռիսկից, խաղասեղանին շատ բան չդնեք, հրաժարվեք կասկածելի գործարքներից, արկածախնդր ություններին մասնակցությունից: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Ամեն անգամ չեք կարողանա հույս դնել մտերիմների աջակցության վրա, սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:

ՑՈՒԼ 

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Գործեր շատ կունենաք, միանգամից պարզ չի լինի, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարող է սպասել: Աշխատեք սեփական ուժերին ապավինել, նույնիսկ եթե փորձված համախոհներն ամեն անգամ չկարողանան աջակցել ձեզ: Հավանական են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և ղեկավարության հետ: Ավելի ուշ բոլո րը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը, բայց մինչ այդ որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:Հրաշալի գաղափարներ կունենաք շաբ աթվա երկրորդ կեսին: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, որոնց շնորհիվ արագ կհաս նեք նպատակին: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր բան սովորելու համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Դրական միտ ումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք ուրախ կլինեք մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար, իսկ նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Շաբաթվա սկզբին դրական տրամադրվելը հեշտ չի լինի: Բացի այդ, շատ Երկվորյակներ կարող են սխալ գնահատել իրավիճակը, պատրանքներ կառուցել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կարևոր տեղեկատվությամբ կիսվել, լավ խորհուրդ տալ կամ կիսվել փորձով: Եթե նրանց դիմեք կասկածելու պահին, ապա չեք զղջա դրա համար: Հավանական են չծրագրված ծախս եր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու ընտանիքի աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնե լու ձեր ցանկության հետ:Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Դա հրաշալի ժամանակ է լինելու նոր, այդ թվ ում՝ մասշտաբային ու բարդ գործեր սկսելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու որոշումների հարցում չեք շտապի: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց այդ հոգսերը հաճելի կլինեն: Հավանական են դրական փոփոխություն ներ ռոմանտիկ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ սիրելիին, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ձեզ վառ ու հագեցած շաբաթ է սպասվում: Այն հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Նկատելի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դրանց շատերը ուշադրություն կդարձնեն, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Աշխատանք ծրագրածից շատ կունենաք, պիտի արտաժամյա աշխատեք: Սակայն դուք չեք բողոքի, ձեր աշխատանքը լավ կվարձատրվի:Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Հարմար ժամանակ է լինելու հին գործնական կապերը վերականգնելու և ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ ժաման ակին միասին աշխատել եք: Շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նույնիսկ նոր ծանոթներին երբեմն կես խոսքից կհասկանաք:Շաբաթը հարմար կլինի նաև կարևոր փաստաթղթեր ձևակերպելու, բարդ կազմակերպչական հարցերը լուծելու համ ար: Այստեղ տհաճ անակնկալներ չեն լինի:

ԱՌՅՈՒԾ

Այս շաբաթ շատ պետք կգան համառությունն ու դիմացկունությունը: Ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի, նպատակին տանող ճանապա րհին պիտի խոչընդոտներ հաղթահարեք: Բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դժվարությունները մենակ հաղթահ արելու կարիք չի լինի: Դուք արագ համախոհներ կգտնեք, օգնություն կառաջարկեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան: Չի բաց առվում ռոմանտիկ տարվածությունը:Դուք սովորականից հաճախ եք բազմամարդ միջոցառումների այցելելու, հաճախ ուշադրութ յան կենտրոնում կհայտնվեք: Սա հարմար ժամանակ է լինելու ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու համար: Դրանք շատերին կհետաքրքրեն, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց: Եթե աջակցության կարիք ունենաք, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, այն ստանալու շանս կընձեռվի:

ԿՈՒՅՍ 

Շաբաթվա սկզբին լարված պահերը չեն բացառվում, սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Դուք կհասկ անաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք վա տնի: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնի ձեզ գործերում: Նոր համախոհներ կգտնեք, նրանց կարող եք վստահել ձեր հարցերի լուծումը: Շաբաթվա երկրորդ կեսին դուք կկենտրոնանաք բարդ հարցերի լուծման վրա, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել: Հաջող կանցնեն գործնական բանակցութ յունները, չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Այս շրջանը բարենպաստ կլինի գործուղումների, այլ քաղաքներում և երկրներում ապրող գործընկերների հետ համագործակցության համար:

ԿՇԵՌՔ

Կուզենաք գործերում նախաձեռնող լինել, ստանձնել նոր առաջադրանքների լուծումը: Դրա համար բարենպաստ պահ կլինի, աստղե րը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ արագ հաջողության կհասնեք: Սակայն արժե համբերությամբ զինվել, քանի որ իրադ արձություններն ուզածից դանդաղ են զարգանալու: Երբեմն ձգձգումներ կարող են առաջանալ ձեր համախոհների պատճառով, բա յց ավելի հաճախ բանը իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ կլինի:Բոլոր դեպքերում շատ հուզվելու կարիք չկա, դուք պետք եղած ամեն ինչ կհասցնեք:Չնայած հոգսեր քիչ չեք ունենա, ժամանակ կմնա նաև հանգստի և զվարճանքների համար: Շաբաթը հար մար կլինի ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված երեկույթների, ընտանեկան տոների համար, որոնց համար առիթներ կգտ նվեն: Շատ Կշեռքների հետաքրքիր ծանոթություններ, անսովոր ու նույնիսկ նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվ ում: Նրանցից ոմանց հետ կհաջողվի արագ ընկերանալ:

ԿԱՐԻՃ 

Շաբաթվա սկզբին աշխատեք ցանկացած գործի լուրջ վերաբերվել: Թեթևամտության դրսևորումներն անցանկալի կլինեն ու կարող են լուրջ տհաճությունների հանգեցնել: Ֆինանսական գործերում արժե զգույշ լինել, իսկ գնումների և գործարքների հարցում լավ է չշտապեք: Իսկ ահա անձնական կյանքում կգերակշռեն դրական միտումները: Անկախ պայմաններից, մտերիմները ձեր կողմից կլին են, և դուք կարող եք հույս դնել նրանց խորհուրդների վրա: Շատ Կարիճների հաճելի ծանոթություններ են սպասվելու:Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այն արդյունավետ կլինի, հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլոր տում, նաև կարիերայի աճ ։ Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, զինաթափել թշնամիներին: Այս հատվածը հարմար կլինի նաև ուղևորություն ների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շատ բան պիտի ստանձնեք, սակայն միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հեշտ չի լինի խառնաշփ ոթից խուսափելը, բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել: Զգույշ է պե տք լինել նոր ծանոթների հետ, որոնք կփորձեն ձեզ եկամուտների շուտափույթ աճ խոստացող բիզնես-նախագծերի մեջ ներգրավել: Նշանակալի մասնագիտական հաջողությունների կկարողանան հասնել այն Աղեղնավորները, որոնց աշխատանքը կապված է փաս տաթղթեր ձևակերպելու հետ և պետկազմակերպությունների հետ հաճախակի փոխգործակցություն է պահանջում: Բայց շաբաթը բարենպաստ կլինի նաև մյուսների համար: Եթե խուճապի չմատնվեք ու ժամանակին նախաձեռնող լինեք, ապա կկարողանաք ամր ապնդել ձեր դիրքերը, լավ գումար աշխատել, հուսալի համախոհներ գտնել:Անձնական հարաբերություններին և ընտանեկան ծրագր երին վերաբերող հարցերում որոշումներ կայացնել մի շտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու զգացմունքները խոստովանելու և հասկանալու համար, թե ինչ եք իրականում ուզում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք. շաբաթվա սկիզբը դրանց համար հրաշալի կլինի: Գումարին վերաբերող հարցերում նախանձելի հնարամիտ կլինեք: Դրա շնորհիվ ձեր եկամուտները կարող են նկատելիորեն աճել: Այս հատվածը հաջող կլինի նաև գործնական բանակցությունների համար: Ե՛վ նոր, և՛ հին համախոհների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նրանք կաջակցեն ձեր գաղափարները: Չնայած ուշադրություն պահանջող առաջադրանքները քիչ չեն լինի, դուք ժամանակ կգտնեք և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը բազում վառ հույզեր կպա րգևի:Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դուք կպահպանեք լավատեսությունն ու ճիշտ կվարվեք. դրակ ան փոփոխությունները չեն ուշանա: Արժե կապերին ընտրողաբար մոտենալ: Ձեզ մագնիսի պես կձգեն կասկածելի անձինք:

ՋՐՀՈՍ 

Շաբաթվա սկիզբը նկատելի առաջընթաց է խոստանում գործերում, հնարավոր է իրական բեկում աշխատանքի մեջ: Այստեղ վերջին դերը չի խաղա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց հարգանքը շահելու ձեր ունակությունը: Դուք հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, նոր համախոհներ կգտնեք: Իսկ նրանք, ում հետ առաջ լեզու գտնելը դժվար էր, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, կաշխատեն հարթել սուր անկյունները: Դուք ոչ միայն փայլուն կերպով գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք բա րդ իրավիճակում հայտնվածներին, ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպատ կլինի նոր նախաձեռնությունների համար: Ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, դա թույլ կտա արագ հաջողության հաս նել այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար: Խնդիրներ չեն առաջանա ընկերների կամ սիրելիի հետ հարաբերություններում:

ՁԿՆԵՐ

Արժե շտապել. շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիայի հուշ ումների շնորհիվ դուք սխալներ չեք անի այնտեղ, որտեղ մյուսները խճճվել ու հիմարություններ են արել: Ձեր խորհուրդները լսող մարդիկ ավելի ուշ շնորհակալ կլինեն դրանց համար: Գոյություն ունեցող գործնական հարաբերություններն ամրապնդելու ու նոր կապեր հաստատելու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկներ այդ հատվածում պիտանի գիտելիքներ ձեռք կբերեն, ինչը շուտով պետք կգա աշխատանքի մեջ:Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, ձեզ հաճախ սխալ կհաս կանան: Կարող են սրվել հին ընտանեկան տարաձայնությունները, ամեն ինչ կարգավորելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխ ատեք ավագ հարազատների հետ համբերատար լինել: Ընկերներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, բաց չեն թողնի ձեր տրամադրու թյունը բարձրացնելու հնարավորությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика