Խանութում վաճառողուհի եմ աշխատում, բայց երբևէ նման բան չէի տեսել․ Մի քանի օր առաջ 2 եղբայր եկան մեր մոտ․․․Նրանց
խոսակցությունը լսելիս, սիրտս կտոր-կտոր եղավ։Ես խանութում վաճառող եմ աշխատում: Օրվա ընթացքում հազար տեսակ հաճա
խորրդա մտնում խանութ:
Երկու օր առաջ մի դեպք պատահեց, որ մտքիցս դուրս չի գալիս: Խանութ մտան երկու տղա երեխա; Արտաքինից իրար շատ նման
էին: Ենթադրեցի, որ ախպերներ են: Կլինեին մոտ 12-13 տարեկան: Լսեցի, որ մեկը մյուսին ասեց. Ապեր արի մամայի համար էս բուլ
կիից տանենք, մաման չամիչով բուլկի շատա սիրում:
-Բայց իմ մոտի փողը չի հերիքի:
-Ոչինչ ես իմ բուֆետի փողով կառնեմ, մաման շատ կուրախանա,չամիչով բուլկի շատա սիրում: Ընտրեցին ամենափամփլիկ բուլկին:
Ես կասսայի աշխատողին աչքով արեցի, որ գումարը չստանա: Տղաները մոտեցան կասսային, ուզում էին վճարել, կասիրն ասեց.
-Արդեն ստացածա: Երեխեքը իրանց շուրջը նայեցին զարմացած, ուզում էին հասկանան, թե ո՞վ կարող էր ստացած լինել: Կասիրն
ասեց, որ բուլկին ու էլի որոշ քաղցրավենիք խանութի տնօրինության կողմից ուղարկվում է նրանց մայրիկին: Տղաներն ուրախութ
յունից շփոթվեցին.
-Ապեր, մաման ոնց կուրախանա, հիշու՞մ ես երեկ ասում էր, որ վաֆլիա ուզում: