Խանութի հացաբուլկեղենի բաժնում մի կին սկսեց բարձր գոռալ ու վիրավորել աշխատողին՝ ընդամենը 5 րոպե սպասելու համար․ Չդիմացա որոշեցի միջամտել․․․

Խանութի հացաբուլկեղենի բաժնում մի կին սկսեց բարձր գոռալ ու վիրավորել աշխատողին՝ ընդամենը 5 րոպե սպասելու համար․
Չդիմացա որոշեցի միջամտել․․․Մի անհամբեր կին կանգնած էր իմ դիմաց՝ երկար հերթի մեջ։ Մեր թաղամասում փոքր խանութ կա,
որտեղ թխում ու վաճառում են ամենահամեղ հացը, բուլկիները, խաչապուրիները ու նաև զանազան բուտերբրոդներ։

Դիմացս կանգնած կինը՝ հոգնելով սպասելուց, սկսեց անպատվել աշխատակիցներին, գանձապահին, քանի որ համարում էր, որ ի-
րեն դանդաղ են սպասարկում։Նա ասում էր․

-Չէ, դուք լուրջ եք ասում․․․ Հավով կաիկանդակ եմ ուզում ու արդեն 5 րոպե սպասում եմ․․․ Ուզածս մի կարկանդակ է, ինչու՞ պիտի
թանկ ժամանակս վատնեմ հերթի մեջ կանգնելոով։ Չեք կարողանում աշխատել, մի աշխատեք։

Ու սա շարունակվում էր մի քանի րոպե։ Խեղճ աշխատողները չգիտեին՝ մարդկանց սպասարկել առանց հավիշը շփոթելու թե լսել
կնոջ նախատինքը։

-5 րոպե․․․ Արդեն ուղիղ 5 րոպե սպասում եմ․․․-շարունակում էր անհանդուրժող հաճախորդը։

Ես չդիմացա ու որոշեցի պատասխան տալ նրան․

-Տիկին, գիտե՞ք, որ աշխարհում ամեն 30 վայրկյանը մեկ 16 երեխա հեռանում է կյանքից սովի պատճառով։ Այնպես որ, հարգելիս,
կարծում եմ, 5 րոպե ևս կարող եք սպասել ու վերցնել ձեր հավով կարկանդակը։ Համոզված եմ, որ ձեզ հետ ոչ մի վատ բան չի պա-
տահի։

Կինը ոչինչ չպատասխանեց, բայց զգացի, որ ամաչեց իր արարքի համար։ Իսկ հերթում կանգնածներն ու աշխատաողները՝ լսելով
իմ ասածը, գլխով արեցին, իբր համաձայն են ինձ հետ ու նաև շնորհակալ՝ նրան լռեցնելու համար։Արդեն կարկանդակը վերցնելիս
այդ կինը ներողություն խնդրեց աշխատողներից․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика