ինչպես սիրահարվեցի թուրք երիտասարդի․․․Մի սիրո պատմություն, որը ցնցել է ամբողջ հայկական համացանցը

ինչպես սիրահարվեցի թուրք երիտասարդի․․․Մի սիրո պատմություն, որը ցնցել է ամբողջ հայկական համացանցը։Ես 18 տարեկան
էի, երբ առաջին անգամ մեկնեցի Թուրքիա: Մենք ընտանիքով գնացել էինք հանգստանալու: Դրանք իմ կյանքի ամենաանմոռաց և
տպավորիչ օրերն էին:

Անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ այդ երկիրը:Չնայած ազգային պատկանելիությանը՝ շատ հյուրընկալ,կենսուրախ մարդիկ են այն
տեղ ապրում: Ես ընկերացա մի խումբ ռեժիսյոր ուսանողների հետ, ովքեր այնտեղ պրակտիկա էին անցնում: Նրանց հետ շփվում
էինք ռուսերենով: Ուսանողների հետ գնում էի տարբեր միջոցառումների, զվարճանում, և թաքուն նախանձում նրանց ապրելակեր-
պին:

Նրանց թիմի ամենահանգիստ և համեստ երիտասարդի անունը Ալի էր:Բոլորը խենթանում էին նրա համար: Բոլորը:Նա այնքան բա-
րի և հարգալից էր,որ անհնար էր չնկատել դա:Ալին սիրում էր երեխաներին և աշխատում մանկական ակումբում:Երեխաների հան-
դեպ սերը փոխադարձ էր:Մի օր ես նկատեցի, որ նա ինձ մի քիչ ուրիշ աչքով է նայում: Այդ հայացքը երբեք չեմ մոռանա…Մեր հան-
գիստն ավարտվեց և մենք տուն վերադարձանք:

Հետո սկսվեց մեր առօրյա կյանքը, դասեր, աշխատանք, տան հոգսեր…Ալիի մասին այլևս չէի հիշում:5 տարի անց՝ համալսարանն
ավարտելուց հետո, տուրիստական գործակալությունում աշխատանքի տեղավորվեցի և ինձ բախտ վիճակվեց մեկնել Թուրքիա՝ գոր
ծուղման: Հյուրանոցում զգացի, որ ինչ-որ մեկն ուշադիր ինձ է նայում: Դա Ալին էր: 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք: Սիրտս
այնքան արագ էր զարկում…Պարզվեց, որ նա այդ հյուրանոցի մենեջերն է:

Նա ինձ մի անգամից ճանաչել էր:Մոտեցավ, բարևեց,և այդ պահից ամեն ինչ սկսվեց։Գործուղմանս ընթացքում ամեն օր հանդիպում
էինք, բայց հետո ստիպված եղա տուն վերադառնալ: 1 տարի անց նա ինքը եկավ ինձ տեսնելու, իսկ այդ ամբողջ ընթացքում շփվում
էինք համացանցով:Ես այնքան ուրախ էի…

Մի օր էլ երեկոյան զբոսնելիս Ալին նայեց աչքերիս մեջ և հարցրեց.Անի,կամուսնանաս ինձ հետ:Ես նման բան չէի սպասում…Չգիտեմ
ինչպես նկարագրեմ զգացմունքներս, որ ապրեցի այդ պահին:Բնականաբար, համաձայնվեցի և ամուր գրկեցի նրան:Հայրս ու մայրս
դեմ էին:

-Արգելում եմ հանդիպել նրա հետ…-հենց սա լսեցի հորիցս, երբ պատմեցի Ալիի մասին:Ես ուղղակի փախա տանից… Ալիի ձեռքից
բռնած… երբ հասա Թուրքիա՝ սիրելիիս տուն, զանգեցի ծնողներիս, իսկ նրանք ասացին, որ իրենց մասին կարող եմ մոռանալ Ալիի
ծնողներն ինձ հարազատ դարձան: Արդեն մի քանի տարի համերաշխ ապրում ենք մի տան մեջ, մեծացնում ենք մեր դստերը: Կարո
տում եմ ծնողներիս, բայց նրանք իսկապես ջնջել են ինձ իրենց կյանքից

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика