Իմաստուն առակ ընկերության մասին․․․ՍԱ պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը։Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում
են և մեկը մյուսին ապտակ է հասցնում: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է. «Այսօր իմ ամենալավ ըն-
կերն ինձ ապտակեց»:
Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց:
Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հաս
ցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ: Ընկերը պատասխանում է.
-Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա
գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել: