Իմաստուն առակը, որը կյանքում շատ բան կսովորեցնի․․Սովորեք ճիշտ գնահատել ու ճանաչել մարդկանց։Որքան հաճախ ենք մենք
սխալվում մարդկանց վստահելով ամբողջությամբ և անվերապահորեն: Բայց աշխարհը սովորեցնում է մեզ, որ միամտությունն ու
անկեղծությունը տարբեր բաներ են ։
Ինչպես սովորել հասկանալ մարդկանց: Պատասխանը այս կարճ, բայց շատ իմաստուն առակում է:Մի անգամ աշակերտը հարցրեց
Իմաստունին:
— Ինչպես կարող եմ սովորել հասկանալ մարդկանց, ում վստահել և ումից զգուշանալ:
-Սկզբում կասեմ, թե ումից պետք է զգուշանալ, — ասաց ծերունին ։
— Զգուշացիր առավել խոնարհներից: Երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը կռանում է քո առաջ, գրկում է քեզ և ցուցադրում է, թե ինչքան
լավ է տրամադրված քո նկատմամբ, նրանից դու զգուշացիր ամենից շատ ։
— Ինչպես, Իմաստուն, — զարմացավ աշակերտը, — բացատրիր ինձ։
— Քանի որ նա առաջինն է դավաճանելու քեզ, — պատասխանեց իմաստունը հոգոց հանելով։
-Իսկ ում վստահել, — հարցրեց աշակերտը:
— Վստահիր նրանց, ովքեր ներել են քեզ և ճշմարտությունն են ասում քեզ, ինչպիսին էլ որ լինի այն, այդպիսի մարդիկ առաջինը օգ-
նության կգան քեզ:Հին միաբանը ասաց:
— Ճշմարիտ խոնարհությունը միշտ աննկատ է, ուստի դժվար է գտնել այն, բայց երբ գտնես այն, այն քեզ երբեք չի դավաճանի: