Զինվոր որդիս զանգեց ու հարցրեց, արդյո՞ք հաշմանդամ ընկերը կարող է մեզ հետ, մեր տանը ապրել․․․

Զինվոր որդիս զանգեց ու հարցրեց, արդյո՞ք հաշմանդամ ընկերը կարող է մեզ հետ, մեր տանը ապրել․․․Զինվորը շուտով պիտի տուն
վերադառնար։ Նա զանգեց ծնողներին ու հայտնեց․

-Հայրիկ,մայրիկ, շուտով տուն եմ գալու։Բայց ես մի խնդրանք ունեմ։Ես մի ընկեր ունեմ, նա ծնողներ չունի, կցանկանայի նրան հետս
բերել։

-Իհարկե, թող գա։ Մենք մեծ հաճույքով կծանոթանանք նրա հետ։

-Բայց կա ևս մի բան, որ պիտի իմանաք, -շարունակում է որդին, — դժբախտ դեպք է պատահել, նա կանգնել է նռնակի վրա, ինչի
հետևանքով կորցրել է ոտքն ու ձեռքը։ Նա ուրիշ գնալու տեղ չունի, խնդրում եմ, թույլ տվեք, որ մեզ հետ ապրի։

-Ցավում եմ, որդիս, բայց գուցե կարողանանք նրա համար ապրելու այլ տեղ գտնել։

-Ոչ, հայրիկ, մայրիկ, ես ուզում եմ, որ նա մեզ հետ ապրի։

-Որդիս, —ասաց հայրը, — դու չգիտես, թե ինչ ես խնդրում։ Նման հաշմանդամություն ունեցող մարդը մեզ համար իսկական բեռ կլի
նի։ Բոլորս էլ ունենք մեր կյանքը, չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը խառնվի դրան։

Կարծում եմ, դու ուղղակի պիտի գաս տուն ու մոռանաս նրա մասին։ Նա ապրելու միջոց կգտնի։Մի քանի օր ծնողները որդուց զանգ
չէին ստանում, իսկ մի քանի օր անց նրանց հետ կապվեցին զորամասից ու ասացին, որ․․․ տղան իր կյանքին վերջ է տվել։

Երբ կոտրված ծնողները գնացին նրա մոտ, տեսան, որ որդու մի ձեռքն ու ոտքը չկա․․․ Պարզվեց, նա այդ կերպ փորձել էր իմանալ
ծնողների իրական կարծքիը՝ իր հաշմանդամության վերաբերյալ։ Հասկանալով, որ նրանց համար բեռ կդառնա, դիմել էր անդառ-
նալի այդ քայլին․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика