Երեկ կանգառում մի տհաճ իրադարձության ականատես եղա․․․ Միայն ինձ հետ կարող էր նման բան պատահել։Երեկ գնացի շուկա,
որտեղ էժան գնով միրգ և բանջարեղեն են վաճառում: Այդ ժամանակ քիչ մարդ կար, բայց ամեն մեկը քիչ քիչ ամեն ինչից գնում էր և
այդպես ժամանակը երկար էր անցնում:
Ինձանից առաջ երեք հոգի դեռ կային , որ առևտուր էին անում: Այդ պահին նկատեցի, որ մի տարեց կին եկավ շատ կիպ իմ հետև-
ում կանգնեց, այն դեպքում, որ տեղ շատ կար:Ես չեմ սիրում նման իրավիճակներ և ուզում էի նրան մի երկու բան ասել, բայց հիշեցի
20 տարի առաջ իմ հետ կատարված դեպք:
Ես Սանկտ Պետերբուրգում գնացքի տոմսի հերթի մեջ էի կանգնած, երբ տարիքով մի կին եկավ ինձ սեղմված կանգնեց, բայց կարող
էր գոնե 10-15 սմ հեռավորություն պահպանել: Այդ ժամանակ ես արտահայտվեցի և այդ կինը ինձ վրա գոռալով պատասխանեց, որ
ես անդաստիարակ եմ և անշնորք:Ես այն ժամանակ, քանի որ երիտասարդ էի և քաղաքավարության կանոններից դրդված ոչինչ
չպատասխանեցի:
Սակայն եթե նա ինձ այս տարիքում հանդիպած լիներ ես կպատասխանեի շատ կոպիտ և բարձր տոնով: Այնպես, որ զգուշացեք հեր-
թում կիպ և սեղմված կանգնելու սիրահարներ: իսկ Դուք ինչ կարծիք ունեք նման երևույթների մասին