Երեկվա տեսածիցս մինչև հիմա ուշքի չեմ գալիս․ Պարզվում է, կան վարորդներ, որ պատրաստ են․․․Էրեկ ընտանիքով դուրս էինք
էկել : Մի քանի բան ունեինք առնելու, համ էլ ասեցինք մի քիչ քաղաքով ման գանք : կոմիտասի փողոցում ոնց որ միշտ մեքենաները
շատ էին : Մի ջահել աղջիկ մանկասայլակով աանցնում էր փողոցը :
Մեքենաները կանգնեցին, որ ճանապարհ տան : Ու մեկ էլ էն տեսանք, որ մի մեքենա երաժշտությունը քոքած մեծ արագությամբ գա-
լիս ա :Toyota-ի շոֆերը մեքենան քաշեց ու կտրեց էդ արագ սլացող մեքենայի ճանապարհը : Էդ մեքենան ճռռալով հազիվ կանգնեց :
Ես ասեցի հեսա խփելու ա, որովհետև շատ բարձր էր արագությունը :
Կարծ ասած, հրաշքով կանգնեց : Մենակ տեսնեիք ինչ էր կատարվում: Սաղ մեքենաները սկսեցին սիգնալ տալ,ու սկսեցին անպատ-
վել էդ ջահելին :Բայց ես ցնցված էի : Փաստորեն Toyota-ի շոֆերը պատրաստ էր վնա սել իրա մեքենան ՝ կնոջն ու էրեխուն փրկելու
համար :
Ես երկար, շատ երկար մտածում էի կկարողանայի՞ ես նույն բանը անե, թե՞ ոչ:Էս դեպքից հետո ես հասկացա, որ ,եզ մոտ ամեն ինչ
չէ, որ կորած է : Իսկապես, որ բարությունը կփրկի աշխարհը :