Բուժումը մորս թուլացրել է․․․Օրեցօր նրա վիճակն ավելի և ավելի է վատանում։Մեզ մոտ ծանր ժամանակներ են: Մայրս տուն է գա-
լիս շաբաթական մի անգամ, կամ երկու:Արդեն մի ամիս է, ինչ ես գնում եմ՝ նրան ավտոբուսի կանգառում դիմավորելու: Միշտ մի քիչ
շուտ եմ գալիս՝ փորձելով անծանոթների մեջ գտնել իմ ամենահարազատ մարդու դեմքը: Իսկ մայրս փորձում է գտնել ինձ…
Երբ մենք հանդիպում ենք, ամուր գրկում ենք միմյանց: Նա միշտ ասում է, որ չարժեր գալ, որ հաջորդ անգամ իրեն սպասեմ տանը,
սակայն հոգու խորքում գիտակցում է, որ դա անհրաժեշտ է: Ես բռնում եմ նրա ձեռքը և մենք քայլում ենք դեպի տուն:Նրան ինձ հետ
հարմար է: Այս բուժումը մորս թուլացրել է: Օրերցօր նրա վիճակն ավելի և ավելի է վատանում: Որքան էլ, որ նա փորձի թաքցնել դա,
միևնույնն է՝ չի ստացվում:
-Մազերս սկսել են թափվել,-ասաց նա՝ ցույց տալով մատների միջև մազերի փունջը:
Սիրտս քիչ է մնում կանգ առնի, բայց ես հավաքում եմ ուժերս և ասում.
-Ոչինչ, ես գեղեցիկ գլխարկ ունեմ, կտամ քեզ, լա՞վ:
Այդ օրը սկսվեց սարսափը: Ավելի ուժեղ, քան նախկինում: Ես սանրում էի նրա մազերը՝ արցունքներս մի կերպ զսպելով…Բայց չէի
լացում:Առաջին փուլն ավարտվեց: Դա նշանակում է, որ ինչ-որ բան արդեն փոխվել է…
Աստված ջան, խնդրում եմ, օգնիր մայրիկիս…