Բժիշկները նախազգուշացրել են եղունգների լաքի պատճառով առաջացող վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի մասին․․․

Բժիշկները նախազգուշացրել են եղունգների լաքի պատճառով առաջացող վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի
մասին․․․Եղունգների լաքերում պարունակվող որոշ քիմիական բաղադրիչներ կարող են վտանգավոր հիվանդությունների զարգաց
ման պատճառ դառնալ, հայտնել է բժիշկ-պոդոլոգ Տատյանա Կրասյուկը։

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա զգուշացրել է, որ մատնահարդարման համար տարածված միջոցը մեծացնում է
միզասեռական և նյարդային համակարգերի պաթոլոգիաների և նույնիսկ քաղցկեղի զարգացման վտանգը:Մասնագետը բացատրել
է, որ անորակ լաքից վտանգավոր բաղադրիչները եղունգների միջոցով կարող են արյան մեջ հայտնվել։

Նրա խոսքով ՝ հայտնի արտադրողները փորձում են եղունգների ծածկույթի բաղադրությունից հեռացնել ֆորմալդեհիդի, տոլուոլի և
դիբուտիլֆտալատի նման թունավոր նյութերը։ Անվտանգ բաղադրությամբ լաքերի տուփերի վրա բրենդը սովորաբար դնում է 5-FR
EE, 10-FREE նշումը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է զգուշություն պահպանել և կարդալ միջոցների բաղադրությունը, հիշեց
րել է Կրասյուկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика