Աստղագուշակ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ի համար․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկզբին ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ շփվելը: Օգտվեք դրանից պիտանի ծանոթություններ հաստատելու համար: Այդ հատվածը հար մար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Հիշեք, որ վերջնական որոշման հարցում լավ է չշտապեք, նախ ավելի շատ տեղեկատվություն հավաքեք:Հետո ավելի բարդ շրջան է գալու: Այն կարող է կապված լինել գործերում ձգձգումների, անսպա սելի դժվարությունների, ինչպես նաև տարաձայնությունների ու վեճերի հետ: Լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ հավատը մի կորցրեք. շատ բան լավ կդասավորվի, եթե համառ ու հետևողական լինեք:Գործերում և կապեր հաստատելիս ուշադիր է պետք լինել:Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառո րեն փորձի շահել ձեր համակրանքը: Այդ մարդու մտադրությունները անշահախնդիր չեն լինի:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթն արժե սկսել ծրագրեր կազմելուց ու քննարկելուց: Մտածեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս, դրեք առաջնահերթությունները: Դա կհեշտացնի ձեր կյանքը, կօգնի ավելի արագ հասնել նպատակին, խուսափել ավելորդ ապրումներից ու հուզումներից: Այդ հատվածը հաջող կլինի նաև նոր ծանոթությունների համար: Լավ տպավորություն թողնելու և ամենատարբեր մարդկանց արագ մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ դուք նոր ընկեր ներ կգտնեք:Շաբաթվա կեսը վատ չի դասավորվի, եթե մանրուքների պատճառով չվշտանաք: Մտածեք կարևորի մասին, կենտրոնացեք ամենալուրջ գործե րի վրա: Այդպես կկարողանաք դրական տրամադրվել և ուրախության առիթներ գտնել: Իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, օր օրի դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստ ահ կզգաք:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Նշ ված շրջանը հարմար կլինի նաև ուսման համար: Ամենն, ինչ կարող է կարևոր ու օգտակար լինել, դուք անմիջապես կմտապահեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այս շաբաթվանից ձեր կյանքում կարող են մեծ փոփոխություններ սկսվել: Աշխատեք ուշադիր հետևել ձեր շուրջը տեղի ունեցողին: Չեն բացառվում իրադ արձությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես մեծ հաջողության հասնել:Շաբաթվա առաջին օրերին արժե դրսևորել առաջատարի հատկանիշները: Ցույց տվեք, որ դուք ունակ եք և՛ մենակ գործել, և՛ ղեկավարել ուրիշներին: Եթե այդ հատվածում ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կկա րողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ստանալ հենց այն աշխատանքը,որի մասին երկար երազել եք:Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ շատ պետք կգա բնատուր նրբանկատությունն ու ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կա: Որոշ Երկ վորյակներ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել, եթե դուք նախաձեռնող լինեք, անեք առաջին քայլը:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթվա սկզբին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Շատ Խեցգետիններ պիտի բարդ զրույցներ վարեն, գործ ունենան տհաճ մարդկա նց հետ: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու ղեկավարվել առողջ բանականությամբ: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չէ իք էլ կռահում և կօգտվեք դրանցից:Շաբաթվա կեսը ավելի հաճելի ու ներդաշնակ կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Նոր գործերից հրաշալի գլուխ կհանեք, իսկ այն, ինչ ավելի վաղ էիք սկսել, արագ ավարտին կհասցնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև հաճելի ծանոթություն ներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերնե րի և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Այդ հատվածը հարմար կլինի ռոմանտիկ ժամադ րութ յան և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Աշխատեք բաց չթողնել շաբաթվա սկզբին բացված հնարավորությունները: Եթե խուճապի չմատնվեք, ապա օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համ ար: Հավանական են նշանակալի մասնագիտական հաջողություններ. հնարավոր է իսկական բեկում գործերում: Այդ հատվածում չեն բացառվում կոնֆլիկտնե րը: Ամենայն հավանականությամբ դրանց իրական պատճառը շրջապատողների նախանձը և ձեր կարողություններն ու գիտելիքներն իրենց շահերին ծառայեցնե լու ցանկությունը կլինի: Շաբաթվա կեսը հագեցած կլինի: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք հարազատների խնդիրնե րը, ուղղեք ուրիշների սխալները:Վատ մի զգացեք մտերիմներին դիմել աջակցության խնդրանքով:Նրանց շնորհիվ դուք ձեզ անմիջապես ավելի լավ կզգաք: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Հենց այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների, նոր ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք յուրահատուկ կարևոր են ձեզ համար:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեզ վատ շաբաթ չի սպասվում: Այն հատկապես հաջող կլինի Կույսերի համար, որոնք վստահում են ինտուիցիային և հետևում նրա հուշումներին: Հավանա կան են անսովոր, զարմանալի իրադարձություններ: Դրանք կարող են ազդել ձեր հայացքների և ծրագրերի վրա: Նկատի ունեցեք, որ շրջապատողները կար ող են տեղի ունեցողին արձագանքել ոչ այնպես, ինչպես դուք եք սպասում: Բայց դա կոնֆլիկտների ու վեճերի չի հանգեցնի, չի փչացնի ձեզ համար թա նկ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք կպահպանեք ինքնատիրապետումը,բարեհամբույր ու համբերատար կլինեք բոլորի հետ:Հաջող կանցնեն գործնա կան բանակցությունները: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր համառությունը: Դրա շնորհիվ դուք կարող եք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նույնի սկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված:Շաբաթվա վերջը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով: Կիրականանան հին ցանկութ յունները և երազանքները:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շաբաթը հազիվ թե անսովոր իրադարձություններ բերի կամ նշանավորվի կարևոր հաղթանակներով, բայց այն ձեզ դուր կգա: Կարող եք վերադառնալ հին գո րծերին ու ծրագրերին, ավարտել այն, ինչին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ հարմար օրեր են սպասվում նոր ծանոթությունների համար: Դուք կհանդ իպեք մարդկանց, որոնք ձեզ նման չեն լինի, բայց կարող են հուսալի համախոհներ ու հավատարիմ ընկերներ դառնալ:Հավանական են հաճելի իրադարձութ ուններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Կոնֆլիկտներն ու վեճերը, որոնք նախկինում բոլորին վշտա ցնում էին, վերջապես անցյալում կմնան: Ընդհանուր ծրագիր կհայտնվի, կուզենաք միասին զբաղվել հետաքրքիր գործերով:Հնարավորություն կունենաք ուղղել ուրիշների սխալները, լրացնել բաց թողածը: Հաճելի կլինի, որ դա լուրջ ջանքեր չի պահանջի: Եթե լսեք ինտուիցիայի ձայնին, ապա արագ կհա սնեք ձեր ուզածին:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կարելի է և պետք է վճռական գործել: Շաբաթվա սկիզբը շատ հաջող կլինի, հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել գործերով, որոնք ձեզ առանձնապես հետաքրքիր չեն թվա: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Ձեր հաջողությունը կնկա տեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են պիտանի ծանոթություններ, հետաքրքիր առաջարկներ:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլի նի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա չի ուրախացնի: Դուք տպավորվող կլինեք, կարող եք սուր արձագանքել դատարկ բաներին, վիր ավորվել մանրուքների պատճառով: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Հիշեք, որ ֆինանսական հարցերի լուծման հարցում հիմա լավ է չշտապեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք տեղում չեք դոփի, արագ ու վճռական կգործեք: Եթե դժվարություններ ծագեն, հոգ չէ, դուք դրանց պատճառով հաստատ չեք հրաժարվի մտածածից, սկսածը կիսատ չեք թողնի: Ինչ-որ մեկը կփորձի խանգարել ձեզ հասնելու նպատակին: Նման մարդկանց կարելի է միայն խղճալ, քանի որ նրանց համար հեշտ չի լինելու: Իսկ ձեզ մոտ ամեն ինչ հաջող կդասավորվի:Ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այն, ինչ վաղուց եք սովորել, օգտակար կլինի: Ինչ-որ մեկի խորհուրդները ձեզ պետք չեն գա: Ոչ ոք ձեզ չի կարողանա շեղել կամ խճճել, օգտվել ձեր վստահությունից:Հավանական են անձնա կան բնույթի հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Շաբաթը հարմար կլինի նոր ծանոթութ յուն ների, ժամադրությունների, սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք անպայման կգտնեք ձեզ համար յուրահատուկ թանկ մարդուն ուրախացնելու ձևը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պատրաստ եղեք կարևոր որոշումներ ընդունել, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Ցանկացած գործ լուրջ մոտեցում է պահանջե լու: Հիշեք դրա մասին ու հույս մի դրեք հեշտ հաջողությունների, արագ տարվող հաղթանակների վրա: Կարգապահություն, կենտրոնացվածություն, մա նրուքներին ուշադրություն պահանջող ձանձրալի գործեր էլ շատ կլինեն: Ոչ մեկին թույլ մի տվեք շեղել ձեզ: Այդպես դուք կկարողանաք խուսափել սխ ալներից, որոնց ուղղումը երկար ժամանակ էր պահանջելու: Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը և նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմադրել ձեր հմայքին, այնպես որ՝ հավանական է ռոմանտիկ պատ մության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շաբաթվա առաջին օրերին պիտի շատ աշխատեք: Նախապես ծրագրած գործերին կավելանան լրիվ նորերը: Որոշ Ջրհոսներ պիտի օգնության հասնեն բարդ իրա վիճակում հայտնված մտերիմներին: Տանը կարող են խնդիրներ ծագել, որոնցից ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի:Շաբաթվա սկզբին հուզական ֆոնը բա րենպաստ կլինի, բայց ժամանակի հետ կլարվի: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը դժվարացել է, երբեմն բոլորը կարծես հատուկ կհ անեն ձեզ հավասարակշռությունից: Կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից, բայց դրա համար նրբանկատություն պիտի դրսևորեք:Մի շտապեք պատմել ձեր ծրագրերի մասին, կիսվել գաղտնիքներով: Եվ ընդհանրապես, այս շաբաթ լավ է ավելորդ բաներ չխոսեք: Իսկ ահա շրջապատողներին արժե ուշադիր լս ել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շաբաթվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Իմպրովիզներ արեք, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք, մի վախեցեք անսովոր բան առաջարկելուց: Ձեզ համար հեշտ կլինի օգնականներ ու համախոհներ գտնելը, այն մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք:Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կլինի: Այս շրջանը նշանակալի առաջընթաց է խոստանում գործերում: Կարող են հաջողությամբ լուծվել բարդ հարցերը, որոնց պատճառով նախկինում ապրումներ շատ եք ունեցել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր հարազատներին վերաբերող լավ նորություններ: Լավ կանցնեն ուղևո րությունները: