Աստղագուշակ դեկտեմբերի 12-ից 19-ի համար․․․

Աստղագուշակ դեկտեմբերի 12-ից 19-ի համար․․․

ԽՈՅ 

Շաբաթվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Այդ շրջանը կարող է շատ հաջող ու արդյունավետ լինել, աշխատեք ժամանակն արդյունավետ անցկացնել: Ուշադ րություն դարձրեք գործնական հարաբերություններին: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք նոր համախոհներ գտնել: Հների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա, քանի որ կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում իրականում:Շաբաթվա երկրորդ կեսին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և պարզապես հանգստանալու գայթակղությունը: Որոշ գործեր իսկապես էլ կարող են սպասել,սակայն կլինեն նաև շտապ առաջադրանքներ: Այն պես որ՝ ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք ու աշխատեք գոնե որոշ նպատակների հասնել: Այս հատվածում հավանական են անսպասելի այցեր, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հին կապերը վերականգնելու շանս կլինի:

ՑՈՒԼ 

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, ժամանակն էլ հիմարությունների վրա չվատնեք: Հիշեք, որ հիմա դուք աշխատանքի մեջ իսկական բեկման, մեծ մասնագիտական հաջողությունների հասնելու շանս ունեք: Ամենագործունյա Ցուլերը կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղք ով, ստանալ այն պաշտոնը, որի մասին վաղուց էին երազում:Ողջ շաբաթը բավական հաջող կլինի գործնական շփումների տեսանկյունից: Սակայն նկատի ունեց եք, որ նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Լավ է հույսներդ չդնեք բոլորի հետ արագ ընդհանուր լեզու գտնելու ունակության վրա: Եթե ձեզ կարևոր բանակցություններ են սպասվում, նախապես պատրաստեք փաստարկները, պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքր ությունները:Անձնական հարաբերություններն այս շաբաթ բավական անհարթ կլինեն: Երբեմն հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ ու կես խոսքից կհա սկանաք նրանց, բայց լարված պահերից էլ չի հաջողվի խուսափել: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր համաձայն չեն ձեզ հետ, պատրաստ չեն աջակցել ձեր գաղափարները: Նույնիսկ նման մարդկանց հետ կարող եք պայմանավորվել, եթե պահպանեք լավատեսությունն ու բարյացակամ տրամադրվածությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Շաբաթվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այդ հատվածում ոչ մեծ դժվարությունները հնարավոր են, ինչ-որ բան կարող է ծրագրի համ աձայն չընթանալ, չեն բացառվում թյուրիմացություններն ու սխալները: Բայց եթե հանգստություն պահպանեք, ապա ժամանակին ամեն ինչ կուղղեք, արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:Աշխատանքի մեջ դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Չի բացառվում կարիերայի կամ սեփական բիզնեսի զարգացման հետ կապված գաղափարներ ունենաք: Նկատի ունեցեք, որ շատ բան պիտի սովորեք, և ինչքան շուտ սկսեք ինֆորմացիա հավա քել, այնքան լավ:Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի:Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ընտանիքի անդամնե րի հետ, կկարողանաք հանգիստ քննարկել ձեր ու նրանց համար կարևոր հարցերը: Ընկերները կուրախացնեն ձեզ հետաքրքիր առաջարկներով: Չի բացառվում մի ասին ժամանցային ուղևորությունների մեկնեք:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Դուք օգտակար բաներ պիտի անեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հեշտ չի լինելու: Ճանապարհին կարող են անսպասելի խոչընդոտներ առաջանալ, չեն բացառվում իրադարձությունները, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Բայց դուք չեք բարկանա, հնարամիտ կլինեք ու անպայման կհասնեք ձեր նպատակին: Շատ Խեցգետինների հիմա պետք կգա այն, ինչը նրանք վաղուց են սովորել:Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այս շաբաթվա իրադարձությունները կստիպեն ձեզ ուշադրություն դարձնել նրան, ինչը նախկինում չեք նկատել: Չի բացառվում՝ հրաժեշտ տաք որոշ պատրանք ների կամ նորովի նայեք սովորական դարձած բաներին: Հնարավոր են տհաճ, լարված պահեր: Բայց ընդհանուր առմամբ դրական միտումները կգերակշռեն, և շա բաթվա վերջին դուք ձեզ ավելի լավ կզգաք:Հետևեք ձեր հուզական վիճակին: Հիմա կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, մռայլ մտքեր ին չտրվելը, տհաճ հուշերի մեջ չխորանալը: Ձեզ ուրախացնող ու ոգեշնչող բաներ փնտրեք:

ԱՌՅՈՒԾ

Շաբաթվա սկզբին ամենայն հավանականությամբ ինքնավերահսկողությունը պահպանելը դժվար է լինելու: Բայց բանը միայն լարված հուզական դաշտի մեջ չի լինի, այլև նրա, որ շրջապատողները երբեմն կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Բայց դուք ոչինչ անել չեք կարողանա: Աշխատեք տաք գլխով ոչինչ չասել ու չանել, կարևոր որոշումները շտապելով չընդունել: Իրավիճակը ժամանակի ընթացքում դեպի լավը կփոխվի:Ողջ շաբաթը աշխատանքի համար հաջող կլինի: Նրա առաջին կեսը առավել արդյունավետ կլինի, եթե էներգիան կառուցողական հունի մեջ դնեք, կենտրոնանաք գործերի վրա: Կհաջողվի մենակ գլուխ հանել նրանից, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Լավ կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում:

ԿՈՒՅՍ 

Ողջ շաբաթը հարմար կլինի գործնական հանդիպումների համար: Հաջող կանցնեն աշխատանքի և համագործակցության մասին բանակցությունները: Դուք հետաքր քիր առաջարկներ կստանաք: Սեփական բիզնեսով զբաղվող Կույսերը կկարողանան նոր հաճախորդներ կամ ներդրողներ գտնել, որոնք կօգնեն նրանց նոր մակարդ ակի բարձրանալ: Շատ կարևոր կլինեն հեղինակության հարցերը, այդ իսկ պատճառով աշխատեք բամբասանքների ու շշուկների առիթներ չտալ:Դուք կկարողանաք հաջողության հասնել նաև ինքնուրույն աշխատանքի մեջ, բայց դա ջանքեր է պահանջելու:Որոշ Կույսեր մոտիվացիայի հետ կապված խնդիրներ կունենան: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով բազմիցս ձեզ ասել է, թե ինչ հրաշալի եք ամեն ինչից գլուխ հանում և ինչ հաջողությունների կարող եք հասնել: Ան ձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխա նել: Չի բացառվում նոր ընտանեկան ծրագրեր հայտնվեն, որոնց մեծ ոգևորությամբ կվերաբերվեք:

ԿՇԵՌՔ

Այս շաբաթ ձեզ հեշտությամբ կտրվեն մտերիմների հետ շփումները: Հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Կարող եք կենտրոնանալ ընտանեկան խնդիրների լուծման վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Շատ Կշեռքներ կիրառում կգտնեն իրենց դիվանագիտական տաղանդներին, կհաշտեցնեն վիճողներին, կօգնեն ընդհանուր լեզու գտնել նրանց, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել պայմանավորվել միմյանց հետ: Շաբաթը հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին:Շաբաթը վատը չի լինի գործնական տեսանկյունից: Սակայն այստեղ էլ համբերության կարիք կլինի: Աշխատանքի հետ կապված ոչ բոլոր առաջադրանքները կհաջողվի ուզածի նման արագ լուծել: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել նախկինում գործած կամ էլ ուրիշների արած սխալները: Չի կարելի ասել, որ այդ ամենը ձեզ հաճույք է պատճառելու, բայց ստացված արդյունքներից դուք գոհ կմնաք:

ԿԱՐԻՃ 

Աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Դա բարդ է լինելու հատկապես շաբաթվա սկզբին, երբ շրջապատողները կարծես հատուկ պրովոկացիայի կենթարկեն ձեզ, հիմար հարցեր ու անտեղի խորհուրդներ կտան: Բայց եթե դուք հանգստություն ու բարյացակամություն պահպանեք, ապա շուտով կզգաք, որ ձեզ հանգիստ են թողել: Արդեն շաբաթվա կեսից շրջապատողների հետ լեզու գտնելը համեմատաբար կհեշտանա:Գործեր սպասվածից շատ կունենաք, և ամեն անգամ հասկանալի չի լինի, թե դրանցից որն է պետք անել առաջին հերթին: Խառնաշփոթից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց որոշակի կարգուկանոն կկարողանաք հաստատել: Հի շեք, որ լավ է ինքնուրույն գործեք, ոչ մեկից օգնություն ու հուշումներ չսպասեք:Լավ է չշտապեք ֆինանսական հարցերի լուծման հարցում: Այստեղ ինտ ուիցիան կարող է ձեզ հուսախաբ անել, այնպես որ՝ վտանգ կա նշանակալի գումար ծախսեք հիմար բաների վրա: Բայց դուք անպայման գլուխ կհանեք իրավիճ ակից, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շաբաթվա սկզբին աշխատեք չանհանգստանալ ու ապրումներ չունենալ: Սթրեսային իրավիճակներն այդ հատվածում առավել վատ կանդրադառնան ձեր տրամադրութ յան և ինքնազգացողության վրա: Եթե պայմանները թույլ են տալիս, ապա հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց հետ շփվելը տհաճ է: Հիմա ձեզ ոչ թե քնն ադատություններ ու նկատողություններ են պետք, այլ աջակցություն, ոգեշնչվածություն ու ջերմություն:Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը, որում կարող եք նկատելի հաջողությունների հասնել: Կարող եք երկարաժամկետ մասնագիտական ծրագրեր կառուցել. դուք գիտեք՝ ինչի եք ուզում հասնել ու ինչպես դա անել: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, իսկ համախոհներ գտնելը մտածածից հեշտ կլինի:Շաբաթվա երկրորդ կեսը դրա կան փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Հին խնդիրները լուծելու, ամենամտերիմների հետ հարաբերություններին խանգարող տարաձայնությունները հաղթահարելու հնարավորություն կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շաբաթը կուրախացնի հաճելի իրադարձություններով: Պայմանները հաջող կդասավորվեն, և դուք կօգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համ ար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, իսկ ստացված գիտելիքներն ու փորձը ձեզ շուտով պետք կգ ան:Ողջ շաբաթը բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Կարևոր չէ՝ ձեզ անձնական, թե գործնական հարաբերություններն են կապում: Բոլոր դեպքերում մարդկանց մոտեցում գտնելը հեշտ կլինի: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ում հետ վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ եք ուն եցել: Վեճերի մասին հիշել պարզապես չեք ուզենա:Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Կարևոր բաների մասին խոսելու, երկուսիդ ուրախացնող որոշումներ ընդունելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ապագայի ընդհանուր ծրագրեր հայտնվեն:

ՋՐՀՈՍ 

Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական հարաբերությունների համար: Արժե գործընկերների հետ քննարկել ընթացիկ հարցերն ու մոտ ապագայի ծրագրերը, խոսել հեռանկարների մասին: Դուք արժեքավոր տեղեկատվություն ու պիտանի խորհուրդներ կստանաք, նաև պատասխաններ այն հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Նշանի որոշ ներկայացուցիչների կառաջարկեն միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին: Պատասխանը պետք է արագ տաք: Այստեղ կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել:Շաբաթը հարմար կլինի գնումների համար: Կարևոր չէ՝ ձեր, թե մտերիմների համար իրեր կգնեք: Դուք կընտրեք հենց այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի և շատ գումար էլ չեք ծախսի:Անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլ ուխ հանելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում, որ հիմա դրանք լրիվ այլ լույսի ներքո տեսնեք: Կհաջողվի ուղղել հին սխալներն ու եզրահան գումներ անել, որոնք թույլ կտան խուսափել նորերից:

ՁԿՆԵՐ 

Որոշումների հարցում մի շտապեք, աշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Զգուշությունն ու շրջահայացությունը կօգնեն հե շտացնել ձեր կյանքը: Օգտակար կլինի վստահելի մարդկանց հետ խորհրդակցելը: Նման մարդիկ շատ արժեքավոր խորհուրդներ կտան, օգնության էլ հաճույքով կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք:Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: հավանական են դրամական մուտքեր, այդ թվ ում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Այստեղ արժե ընտրել ամենահու սալի տարբերակները:Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներ,ուրախության առիթներ, հանդիպումներ ու տրամադրությունը բարձրացնող իրադարձություն ներ կբերեն: Այս հատվածը հարմար կլինի նաև անսովոր, գրավիչ ու նոր բանով զբաղվելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика