Ապրում եմ միայնակ ու հաճախ եմ օգտվում մաքրուհիների ծառայությունից․ Վերջին կանչի ժամանակ իմ տուն մի կին եկավ դստեր հետ․․․Նրան կրկնակի վարձատրեցի

Ապրում եմ միայնակ ու հաճախ եմ օգտվում մաքրուհիների ծառայությունից․ Վերջին կանչի ժամանակ իմ տուն մի կին եկավ դստեր
հետ․․․Հերթական անգամ մտա հայտարարությունների հայտնի կայքը ու գտա մի մաքրուհու։ Երբ հետը խոսեցի հեռախոսով, ասաց,
որ դստեր հետ է գալու, որպեսզի վերջինս իրեն օգնի։

Հաջորդ օրը մայր ու աղջիկ եկան իմ տուն։ Աստված իմ․․․ Այդ կնոջ տեսքից երևում էր, որ նա հարբեցող է։ Իսկ աղջիկը մոտ 25 տա-
րեկան էր, բայց վախեցած, աինքնավստահ։ Պիտի խոստովանեմ, որ տունս հիանալի մաքրեցին։ Բայց ես ինձ փոքր-ինչ անհարմար
էի զգում՝ անհանգստանալով հատկապես երիտասարդ աղջկա համար։

Վերջում որոշեցի կրկնակի վճարել, ի վերջո երկուսով էին գործն արել, ավելի արագ ու որակյալ։Մի պահ, երբ աղջիկն իմ աշխատա-
սենյակն էր մաքրում, խոսակցության ընթացքում պատմեց, որ երկար տարիներ անցկացրել է գիշերօթիկ դպրոցում, 3 տարի եղել է
մանկատանը, հետո չափահաս դառնալուն պես տուն է վերադարձել։

Նա ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ էլ որևէ դիպլոմ ունի։ Ես ուղղակի չէի հավատում սեփական երջանկությանս․ բախտս որքան
է բերել, որ մեծացել եմ սիրող,հոգատար ու ալկոհոլից կիլոմետրորվ հեռու ծնողներիս հետ։ Ու անգամ եթե նրանք այդքան էլ շատ գու
մար չունենային, միևնույնն է,ես կլինեի խնամված, կրթված․․․Ուրախ եմ, որ իմ կյանքում ամեն բան այսքան բարեհաջող է դասավոր-
վել։

Այո,ես չեմ սիրում մաքրություն անել, բայց դրա փոխարեն ամբողջ օրը նստում եմ համակարգչի առաջ ու գումար վաստակում։ Բայց
և ուրախ եմ, որ կարող եմ գրեթե ցանկացած ժամի վեր կենալ ու գնալ զբո սնելու։ Պիտի խոստովանեմ, որ իմ գործն ունեմ մորս ու
հորս քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այն, ինչը շատերս ընդունում ենք որպես սովորական երևույթ, ոմանց համար անհասանելի
երազանք է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика