Այսօր սովորականի պես ոստիկանական ծառայությունս էի տանում հիվանդանոցի մոտակա տարածքում, երբ մի տարեց մարդու հանդիպեցի․․․Նրան խոսքերից հոգիս տակնուվրա եղավ

Այսօր սովորականի պես ոստիկանական ծառայությունս էի տանում հիվանդանոցի մոտակա տարածքում, երբ մի տարեց մարդու
հանդիպեցի․․․Նրան խոսքերից հոգիս տակնուվրա եղավ։Այսօր ես սովորականի պես հերթապահում էի, երբ նկատեցի մի տարեց
մարդու․ նա ակնհայտ անհանգստացած տեսք ուներ։

Ես հարցրեցի, թե ինչ է պատահել։ Նա ասաց, որ կորցրել է կնոջը և այժմ սարս ափահար եղած է, քանի որ չի կարողանում գտնել
նրան։Ես առաջարկեցի օգնել՝ խնդրելով նկարագրել նրան։ Պապիկը նայեց ուղիղ աչքերիս մեջ և լուրջ դեմքով ասաց․

-Ես կարող եմ միայն մի բան ասել, նա ամենագեղեցիկ կինն է այս աշխարհում։

Այնքան հաճելի էր տեսնել, որ ամուսինը նույնիսկ այդ տարիքում սիրում է կնոջը։ Մենք միասին մտանք հիվանդանոց ու տեսանք, որ
կինը նստած է սպասման սրահում։ Պապիկն իրավացի էր, շատ գեղեցիկ ու քնքուշ կին էր, թեպետ տարիքով բավականին մեծ։

-Մի՞թե նա չքնաղ չէ, —դառնալով դեպի իմ կողմ՝ հարցրեց պապիկը։

Ու նախքան ես կպատասխանեի նրան, կինը քայլեց մեր ուղղությամբ․

-Մենք երկուսս էլ վատ ենք տեսնում, երևի կողքովս անցել է, ինձ չի նկատել, ես էլ կարծում էի՝ թե դեռ բժիշկի սենյակում է։

ՈՒ ես տեսնում էի, որ այդ մարդիկ սիրում են միմյանց, իսկ երբ իմացա, որ արդեն 60 տարի միասին են, սիրտս ուրախությունից ու
հուզմունքից կտոր-կտոր եղավ։Ես հիմա գիտեմ, թե ինչի պիտի ձգտեմ իմ ընտանեկան կյանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика