Այն ժամանակ, երբ ես օգնության կարիք ունեի, ոչ մի հարազատ, իմ կողքին չէր, բայց հիմա․․․Այժմ, երբ իրենք օգնության կարիք ունեն, հանկարծ հիշեցին ինձ

Այն ժամանակ, երբ ես օգնության կարիք ունեի, ոչ մի հարազատ, իմ կողքին չէր, բայց հիմա․․․Այժմ, երբ իրենք օգնության կարիք ու-
նեն, հանկարծ հիշեցին ինձ։Ես բազմանդամ ընտանիքից եմ։ Ես ամենափոքր երեխան եմ, իմ ծնունդն անակնկալ էր բոլորի համար։
Մայրս մի անգամ ինձ ասաց, որ ծնվել եմ, որովհետև արդեն ուշ էր պտղից ազատվելու համար։ Նա դա ինձ ասաց, երբ ես 12 տարե-
կան էի:

Ինձ միշտ էլ վատ են վերաբերվել, ինչպես մի ավելորդ իրի: Ես ոչ ոքի համար գոյություն չունեի, դատարկ տեղ էի, ինձ ոչ ոք չէր նկա-
տում: Ես երբեք մտերիմ չեմ եղել ավագ եղբայրներիս ու քույրերիս հետ: Քույրերի համար ես իսկական բեռ էի: Դպրոցից հետո ես ըն-
տրեցի դերձակի մասնագիտությունը: Ես հաճույք եմ ստանում դա անելուց, մանավանդ որ ինձ մոտ լավ է ստացվում:Հիմա արդեն
աշխատում եմ ստուդիայում։ Հաճախորդների պակաս երբեք չեմ ունեցել։

Թեպետ հարազատներս ինձ միշտ թերագնահատում էին, այնուամենայնիվ ես մեծ հաջողություններ ունեի: Ավելի ուշ հանդիպեցի իմ
սիրուն, ամուսնացանք, ծնվեց որդիս: Իմ ընտանիքից ոչ ոք չներկայացավ իմ հարսանիքին, բոլորը զբաղված էին: Երբ ծնվեց որդիս
ոչ ոք ինձ չշնորհավորեց: Բայց հետո կյանքս կանգ առավ։ Ամուսինս ու որդիս վ թարի ենթարկվեցին, երկուսին էլ չհաջողվեց փրկել:

Իմ հարազատներից ոչ ոք չցա վակցեց ու չկիսեց իմ վիշ տը:Մինչդեռ, ես նրանց աջակցության կարիքն ունեի։ Մի կերպ ուժ գտա իմ
մեջ և ողջ ժամանակս նվիրեցի աշխատանքին: Ու մի օր էլ իմ ատելիեի դռան մոտ կանգնեց եղբորս մեքենան: Նա եկել էր ինձ տեղե-
կացնելու, որ մայրիկս կաթ ված է տարել և խնամքի կարիք ունի: Եվ ես պետք է հոգ տանեմ նրա մասին:

Փաստորեն իմ մասին հիշել էին միայն այն ժամանակ, երբ պետք է մայրիկին խնամել: Ասաց, որ եթե մայրիկին խնամեմ, հայրական
տնից ինձ բաժին կհանեն, իսկ եթե հրաժարվեմ, ինձ ոչինչ չեն տա: Ես ասացի, որ մայրիկին կտանեմ իմ բնակարանը, որը մնացել էր
ամուսնուցս, և խնամող կվարձեմ, իսկ իրենց մասին լսել չեմ ուզում և հայրական տանից էլ ինձ ոչինչ պետք չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика