Այդ օրը աշխատանքից շուտ տուն վերադարձա․ Մեկ էլ տեսնեմ մեր բակում կանգնած է կնոջս մտերիմ ընկերուհին ու ինձ Է սպասում․․․

Այդ օրը աշխատանքից շուտ տուն վերադարձա․ Մեկ էլ տեսնեմ մեր բակում կանգնած է կնոջս մտերիմ ընկերուհին ու ինձ Է սպա-
սում․․․Երեկ աշխատավայրում հոսանքն անջատել էին, և մեզ բոլորիս կեսօրին տուն թողեցին: Շատ ուրախ գնում էի տուն, մտածում
էի, թե ինչպես եմ ամբողջ օրը միայնակ հանգստանալու. որդիս մանկապարտեզում է, կինս՝ աշխատանքի:Հանկարծ տեսնում եմ, որ
կնոջս ընկերուհին, ով ուրիշ քաղաքում է ապրում, կանգնած է մեր բակում:

-բարև, Անի: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:

-Ես Աստղիկին զգուշացրել էի, որ գալու եմ: Ուղղակի մի օր շուտ եկա, իսկ հեռախոսս կորցրել եմ: Նստած, ձեզ էի սպասում:

-Բան չկա, ես շուտ եմ եկել: Արի գնանք տուն:

Բռնեցի նրա ճամպրուկը և բացեցի դուռը: Վերելակի մոտ տեսա մեր հարևանուհուն, բարևեցի նրան: Տանը բազմոցին տեղավորեցի
մեր հյուրին, նա ամբողջ գիշեր ճանապարհին էր եղել,իսկ ինքս գնացի իմ սենյակ և նստեցի համակարգչի առաջ: Մի ժամ անց լսեցի,
որ ինչ-որ մեկը փորձում է բանալիով բացել դուռը, բայց ներսից իմ բանալին էր:

Բացեցի: Կինս էր: Կատաղած ցլի հայացքով: Նա առանց որևէ մի բան ասելու՝ ներս մտավ, տեսավ քնած ընկերուհուն և թեթևացած
շունչ քաշեց:Պարզվեց, որ մեր հարևանուհին զանգել էր կնոջս, ասել,որ ինչ-որ անծանոթ աղջկա եմ տուն բերել, իսկ կինս կարծել էր,
որ իրեն դավաճանում եմ:Այդ օրվանից էլ հարևաններին չեմ բարևում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика