Ամուսնուս հետ հարաբերություններս վերջերս լարված էին․ Նա առաջարկեց մի որոշ ժամանակ իրարից առանձին ապրել․ Հիմա չգիտեմ ինչպես վարադարձնեմ նրա սերն իմ հանդեպ․․․

Ամուսնուս հետ հարաբերություններս վերջերս լարված էին․ Նա առաջարկեց մի որոշ ժամանակ իրարից առանձին ապրել․ Հիմա չգի
տեմ ինչպես վարադարձնեմ նրա սերն իմ հանդեպ․․․Ես ու ամուսինս 7 տարի է արդեն միասին ենք։ Ունենք երկու երեխա, փոքրը 4
ամսական է։ Վերջին մեկ տարում մեր հարաբերությունները շատ են փչացել, ամուսինս ամբողջ օրը աշխատանքի վայրում է, իսկ ես
անընդհատ մենակ եմ մնում՝ երեխաների հետ միասին:

Ամուսինս մաքրության սիրահար է և դրա պատճառով մեր մեջ կոնֆլիկտներ էր առաջանում։ Երբեմն նա տուն էր գալիս խմած վի-
ճակում։ Մեկ շաբաթ առաջ էլ խոսակցություն տեղի ունեցավ մեր միջև և նա առաջարկեց ապրել առանձին։ Նա ասաց, որ հոգնել է
նման հարաբերություններից, իսկ հաջորդ օրը խոստովանեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ շփվում է մեկ ուրիշ աղջկա հետ։

Դե, իմ կողմից իհարկե հիստերիա եղավ։Ես լացում էի, գոռում և նրան ասացի, որ ինձ երեխաների հետ միասին տանի ծնողներիս
տուն, փորձեցի զանգահարել նրանց, բայց ամուսինս թույլ չտվեց: Նա ասաց, որ դեռ ոչ մեկին ոչինչ չասեմ, որ մենք դեռ հնարավո-
րություն ունենք ամեն բան շտկելու, որ ես պետք է շատ ջանք գործադրեմ, քանի որ նրա համար դեռ շատ թանկ եմ:

Նա անտարբեր չէ, բայց այն մեծ զգացմունքներն այլևս չկան։ Նրան կայծ է պետք։Նա ասաց, որ ուզում է, որ ես հետաքրքիր դառնամ
անձնական զարգացման առումով։ Ես սիրում եմ նրան և երեխաներիս։Եվ ես գիտեմ,որ ես ինքս եմ մեծապես մեղավոր և այժմ պետք
է անեմ ամեն բան, որպեսզի փրկեմ ընտանիքս։

Այդ օրվանից անցել է մի քանի օր։Նա աշխատանքի վայրից անընդհատ զանգում է և հետաքրքրվում մեզանով, ավելի շուտ է տուն
գալիս և փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել ինձ և երեխաների հետ։ Չգիտեմ նա իսկապես զղջում է իր արարքի համար և
դադարեցրել է շփումը այդ աղջկա հետ, թե՞ կապը շարունակվում է և նա ամեն բան անում է, որ ես դա չնկատեմ։

Փորձում եմ հավատալ նրան և պահպանել ընտանիքս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика