Ամուսնանալուց հետո որդիս դադարել է շփվել ինձ հետ․․․Չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է փոխվել մեր հարաբերություններում

Ամուսնանալուց հետո որդիս դադարել է շփվել ինձ հետ․․․Չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է փոխվել մեր հարաբերություննե-
րում։Երևի ես վատ մայր եմ, քանի որ այսպիսի որդի եմ մեծացրել։ Ես 61 տարեկան եմ, իսկ տղաս՝ 30։ Որդիս ամուսնացել է 7 տարի
առաջ, նրանց դուստրը շուտով կդառնա մեկ տարեկան։ Մենք ապրում ենք հարևանությամբ, բայց արդեն մեկ տարի է մեր շփումը
վերջնականապես դադարեցվել է։

Զգում եմ, որ տղաս ինչ-որ կերպ վիրավորված է ինձանից, բայց ես չեմ կարողանում հասկանալ թե ինչով եմ նեղացրել նրան։Ես տղա
յիս շատ մեծ դժվարությամբ եմ մեծացրել, քանի որ ես միայնակ էի և բացի այդ նա ուներ առողջական խնդիրներ, բայց նրա հետ իմ
հարաբերությունները միշտ մտերիմ են եղել։ Ես միշտ փորձել եմ նրան տանել ճիշտ ճանապարհով։ Ես չեմ ասում, որ ես կատարյալ
եմ, բայց ես արել եմ առավելագույնը:

Բայց մեր հարաբերությունները կտրուկ վատացան, երբ խնդրեցի նրան օգնել համակարգչի հարցում։Ասեմ,որ առաջին անգամը չէր,
որ նրան ինչ-որ խնդրանքով էի դիմում, բայց այդ օրը նա ոչինչ չասաց, միայն վեր կացավ ու կնոջ հետ հեռացավ։

Այդ ժամանակվա-նից նա ինձ հետ չի խոսում և չի գալիս մեր տուն։ Թոռնուհուս հետ շփվում եմ հարսիս միջոցով, նա ինձ հետ լավ
հարաբերություննե-րի մեջ է։ Ես չեմ հասկանում, թե ինչն է ազդել մեր հարաբերությունների վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика