Ամուսնալուծվելուց հետո մտա տուն ու շոկի ենթարկվեցի․․․Ամուսինս տարել էր ամեն ինչ՝ նույնիսկ անջատիչներն ու վարդակները
չկային։Աննան խնդրեց վերադասներին շուտ տուն գնալ։ Երեկոյան նա ռեստորանում սեղան էր պատվիրել, նա հրավիրել էր իր լա-
վագույն ընկերուհուն՝ նշելու իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։ Մոտ մեկ ամիս առաջ Աննան որոշել էր բաժանվել
ամուսնուց։
Չնայած ամուսինը չէր ցանկանում, Աննան վճռական էր տրամադրված: Օրերս զանգել էին դատարանից ու ասել, որ մեկ շաբաթից
կարող է ամուսնալուծության վկայականը վերցնել։ Այժմ նա պաշտոնական հիմունքներով ազատ կին է։Աննան գնաց տուն՝ զգեստը
փոխելու: Նա ցանկանում էր գեղեցիկ տեսքով ներկայանալ ռեստորան: Սակայն մտնելով բնակարան, նա շոկ ապրեց: Բնակարանը
դատարկ էր։ Ընդհանրապես ոչինչ չկար։ Անհետացել էին անգամ անջատիչները և վարդակները։
Սկզբում նա կարծեց, որ բնակարանում գողեր են եղել, բայց հետո հասկացավ, թե ով է նման ստորություն արել։ Բնակարանից ան-
հետացել էր ամբողջ կենցաղային տեխնիկան. Չկար համակարգիչ, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց, սառնարան, միկրոալիքա-
յին վառարան և այլ տեխնիկա։
Նախկին ամուսինն անգամ վերցրել էր Աննայի օգտագործած վարսահարդարիչը։Չկային աթոռներ, սեղան, պահարան: Նա նաև բո-
լոր սենյակների առաստաղներից իջեցրել էր ջահերը։ Մնացել էին մերկ լարերը: Մի քանի րոպե անց դռան զանգը հնչեց։ Հարևանու-
հին մե ղավոր աչքերով նայեց նրան և հանձնեց բանալիները, որոնք փոխանցել էր նրա նախկին ամուսինը։ Հաջորդ օրը Աննան հա-
ղորդագրություն ստացավ ամուսնուց, որտեղ նա գրել է, որ վերցրել է այն, ինչ իրավամբ իրենն է և դա կապացուցի դատարանում։