Ամուսինս թունավորում է մեր բոլոր տոները․․․ Ատում եմ Ամանորը, Մարտի 8-ը, նույնիսկ իմ ծննդյան օրը

Ամուսինս թունավորում է մեր բոլոր տոները․․․ Ատում եմ Ամանորը, Մարտի 8-ը, նույնիսկ իմ ծննդյան օրը։Երբ երիտասարդ էի, խեն-
թանում էի տոների համար։ Անհամբերությամբ սպասում էի՝ պատկերացնելով, թե ինչպես եմ պատրաստվելու, ինչ եմ դնելու սեղա-
նին, ինչպես եմ ընկերներիս հետ ուրախ ժամանակ անցկացնելու։ Մարմնովս երջանկության դող էր անցնում։

Բայց հիմա այդ ամենը մնացել է անցյալում։Երբ հիշում եմ, որ առջևում որևէ տոն կա, սիրտս խառնում է։ Ես պարզապես չեմ ուզում,
որ այդ օրը մոտենա, գա։ Քանի որ ունեմ ամուսին։ Նա ցանկացած տոնից քամում է ամբողջ ուրախությունը։

Օրինակ իմ վերջին ծննդյան օրը։

Նա առավոտից սկսեց իր իրավունքներից խոսել, վիճել ինձ հետ։Նա ուզում էր, որ մենք գնանք զբոսնելու, իսկ ես տանը մնալու տրա-
մադրություն ունեի։ Հյուրեր կանչելու մասին խոսք չկար, քանի որ գումար չունեինք։ Ու դա էր պատճառը, որ դրսում անիմաստ քայ-
լելու ցանկություն էլ չունեի։Ես ատում էի այդ օրը, իսկ բոլոր ծանոթներս, ընկերներս ու հարազատներս զանգում ու ուրախ-ուրախ
շնորհավորում էին։ Հեռախո-սի մեջ ծաղկում էր մի կյանք, որն իրականում ես չունեի։

Վերջին մարտի 8-ը։

Առավոտյան գնացել էինք ամուսնուս գործերով։ Երբ դրանք ավարտվեցին,թեթևացած շունչ քաշեցի,որ արդեն մտնելու ենք խանութ
ու գնանք տուն։Իմ քույրիկն ու ընկերուհին պիտի գային մեր տուն։Բայց տաքսիի մեջ ամուսինս սկսեց գոռալ ինձ վրա, որ արդեն հոգ
նեցրել եմ իրեն իմ ճաշկերույթներով։ Ու առահասարակ, նա ուզում էր պառկել տանն ու հանգստանալ։

Ամանոր։

Դեկտեմբերի 31-ին նա հանկարծ հիշեց, որ չունի նորմալ կոստյում՝ տոնը դիմավորելու համար։ Օրվա կեսը, երբ պիտի ուտեստներ
պատրաստեի, քանի որ մինչ ամսի 30-ը աշխատել էի, ծախսեցի ամուսնուս հետ խանութներով շրջելու վրա։ Արդյունքում ոչինչ չգտ
անք, որովհետև կամ նրան դուր չէր գալիս, կամ թանկ էր։ Երբ հասանք տուն, նա մեծ սկանդալ սարքեց, ափսեներ շպրտեց հատա-
կին՝ կոտրելով դրանք, մեղադրեց ինձ, որ ոչինչ չունի հագնելու։ Պարզվեց, մի քանի օր առաջ պիտի նրան ասեի, որ գնա կոստյում
գնի։ Ամանորյա տրամադրությունս այդ օրը անհույս վերացավ։

Ու ասա միայն վերջին մի քանի դեպքը պատմեցի, կան բազմաթիվ այլ դառը պահեր․․․

Մի խոսքով, չեմ սիրում տոները․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика