Ամեն զավակ չի, որ գնահատում ա ծնողին, հասկանում ա ծնողի արժեքը․ Իմ բախտը էդ հարցում չի բերել, տղաս․․․Երանի նրան, որ լավ զավակներ ունի

Ամեն զավակ չի, որ գնահատում ա ծնողին, հասկանում ա ծնողի արժեքը․ Իմ բախտը էդ հարցում չի բերել, տղաս․․․Երանի նրան, որ
լավ զավակներ ունի։Ես իմ ամբողջ գիտակցական կյանքս նվիրել եմ երեխեքիս, օր ու գիշեր աշխատել եմ: Բնականաբար, շատ բան
չէի կարող անել: Մենակ կին եմ եղել:

Ամուսնուս մա հից հետո ես էլ չեմ մտածել անձնական կյանքս դասավորելու մասին: Երեխեքս երբեք սո ված ու առանց հագուստ չեն
մնացել: Ես հասկանում էի, որ իրանք շատ պահանջներ ունեն: Ասում էի. Տղեք ջան, կմեծանաք, կաշխատեք ու կստեղծեք, կունենաք
էն ամենը ինչ ուզում եք:Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ չէին գնահատում իմ տղեքը իմ արածը:

Ինչքան փորձում էի բացատրեի, որ էդքան եմ կարողանում, չէին հասկանում: Մենակ մի բան էի լսում: Ի՞նչ ես արել որ: Գոռում էին
վրես. Հոգնել ենք մակարոն ուտելուց, մարդ չի ուզում էս տուն գա: Մտքումս աղոթում էի տղերքիս համար ու խնդրում էի, որ իրանց
կյանքը լավ դասավորվի:Հետո ամեն մեկը գնաց իրա ճանապարհով, ես էլ մեծացա, հալից ընկել եմ:

Էլ ուժ չունեմ, որ աշխատեմ:Ես եմ ու իմ թոշակը: Տղերքս ունեն իրանց տները,ընտանիք են կազմել:Իմ մասին չեն հիշում, երեսիս չեն
նայում, չեն հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեմ: Բախտս չբերեց: Երանի էն ծնողին, ով լավ զավակ ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика