Ամենակարող Տեր, պահիր ու պահպանիր բանակն Հայոց…Ազգովի աղոթենք հայ զինվորի համար

Ամենակարող Տեր, պահիր ու պահպանիր բանակն Հայոց…Ազգովի աղոթենք հայ զինվորի համար:Հայր մեր, որ երկնքում ես, եկել
եմ դուռդ խնդրանքով ու հավատով,ականջալուր եղիր զավակիդ թախանձագին աղերսին, եղիր պաշտպանը զինվորիս, դարձիր
նրա ե՛վ զինակիցը, ե՛վ զորավարն ու վահանը, պահպանիր նրան ամեն տեսակ խորամանկ խարդավանքներից, ոսոխի դավա-
դիր ծուղակներից, չարի լարած թակարդներից:

Արթուն պահիր նրա միտքը, մաքուր ու անբասիր՝ հոգին, եվ անխոցելի՝ մարմինը:Տեր իմ, թող զինվորիս վաղորդայնը լինի բա-
րի,սկսվի անխռով ու խաղաղությամբ, շարունակվի մինչեվ տիվ ու գիշերավերջ: Դարձրու նրան անձեռնմխելի թշնամու նենգ
ականների, դարանակալած գազանների, հակառակորդի թունոտ նետերի համար:

Դարձիր նրա ապավենը օր ու գիշեր, քնած թե արթուն, մարտի դաշտում թե զորա մասում, սահմանն հսկելիս թե զինակիցների
կողքին:Տեր իմ, մի թող, որ զինվոր որդու մարմն ական gшվից մրմռա մոր սիրտն ու մղկտա հոգին:

Դարձիր զինվոր-զավակիդ խնամակալը օրրանից ու մորից հեոու,պահիր նրան քո ափերի մեջ,որ շրջանցի զինվորիս ամեն անտե-
սանելի որոգայթ, արհավիրք ու պատուհաս: Թող Բարձրյալիդ ամենահաս ձեռքերը հովանի լինեն զիվորին, եվ Քո փառքով ու լու
յսով պահպանիր նրան առհավետ:

Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика