Աղջկաս սկեսուրի հետ լուրջ վիճեցի, քանի որ թոռնիկիս․․․ Արդեն երևի միջամտեմ նրա դաստիրակությանը

Աղջկաս սկեսուրի հետ լուրջ վիճեցի, քանի որ թոռնիկիս․․․ Արդեն երևի միջամտեմ նրա դաստիրակությանը։Ես այն տատիկներից
չեմ, ում կյանքում միակ իմաստը երեխաներն են, բայց թոռնուհուս շատ եմ սիրում։ Պարզապես նախընտրում եմ 60 տարեկանում
շարունակել ապրել, ունենալ սեփական հետաքրքրություններ, աշխատել։

Ունեմ մի աղջիկ, նա ամուսնացած է ու ապրում է սկեսուրի ու սկեսրայրի հետ, հետևաբար այնքան էլ հաճախ չենք հանդիպում։Ես
համարում եմ, որ երեխայի խնամքն ու դաստիրակությունը միայն ծնողների պատասխանատվությունն է, այսինքն կողմնակի խոր-
հուրդներն այս հարցում անտեղի են։

Բայց երբ օրեր առաջ գնացել էի դստերս ծննդյան օրը շնորհավորելու, տհաճ անակնկալի եկա։ Թոռնուհիս սարսափելի գիրացել էր։
Նա ընդամենը 3 տարեկան է, բայց փորիկը այնքան կլորիկ է, կարծես հոր հետ ամեն երեկո գարեջուր է խմում։ Անզեն աչքով էլ երև
ում է, որ երեխան ունի ավելորդ քաշ։ Ես ամբողջ երեկո հետևում էի նրան․ թոռնիկս անընդհատ ուտում էր, չէր վազվզում, չէր թռչ-
կոտում, երևի ուժ չունի դրա համար։

Բայց մի՞թե դա նորմալ է։Երեկոյան էլ չդիմացա ու նրա ձեռքից վերցրեցի կոնֆետն ու թխվածքաբլիթները։ Երբ աղջկաս սկեսուրը
նկատեց, սկսեց վիճել։ Ես նրան բացատրում եմ, որ երեխան ամբողջ օրը մաքուր ջուր չի խմել, միայն գազավորված ու քաղցր հյու-
թեր է խմում, իսկ ինձ ուղղակի չեն լսում։

Անիմաստ է իմ խոսելը, նրանց ամբողջ ընտանիքն այդպես է ապրում։ Հերիք չէ աղջիկս ծննդբարությունից հետո չի նիհարել, դեռ մի
բան էլ քաշ է հավաքել։ Գնդիկ բոքոնիկների ընտանիք են։Հետո միջամտեց աղջիկս։ Ասաց, որ իրեն ամբողջ կյանքում սահմանափա-
կել եմ, թույլ չեմ տվել ուտել, ինչքան որ ցանկանում է, ու չի ուզում, որ իր աղջիկն էլ նույն կարգավիճակում հայտնվի։

—Բայց քո երեխան 3-4 տարի հետո դպրոց է գնալու, եթե այդպես շարունակեք, ստիպված կլինեք նրան գրկած տանել, որովհետև
շուտով չի կարողանա քայլել։ Ուշքի եկեք։

Ես չեմ հասկանում, թե ինչու չի կարելի ուսումնասիրել երեխաների համար ճիշտ սննդակարգը, առողջ կերակրել նրան։ Մի՞թե կարե-
լի է նման կերպ վարվել հարազատ երեխայի հետ․․․Ես 60 տարեկան եմ, բայց մինչ օրս քաշս չի գերազանցել 65 կիլոգրամը,ես աշխա-
տում եմ, զբոսնում եմ մաքուր օդին, զբաղվում իմ արտաքինով, իսկ աղջկաս սկեսուրը իմ հակառակ պատկերն է։ Բայց ես նրան չեմ
մեղադրում, մեծ ու գիտակից մարդ է, իսկ ահա երեխայի կյանքը փչացնել թույլ չեմ տա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика